211652_close_icon
views-count1093 դիտում article-date 13:36 13-08-2024

Մեկ օրում հանրապետությունում բացահայտվել է հանցագործության 142 դեպք, գրանցվել է 11 ՃՏՊ

Ըստ ոստիկանության օպերատիվ հաղորդագրությունների ամփոփագրերի՝ օգոստոսի 12-ից 13-ը ՆԳՆ ոստիկանության ստորաբաժանումները բացահայտել են հանցագործության 142 դեպք, որից 1-ը՝ նախկինում կատարված:

Մասնավորապես՝ տրանսպորտային միջոց վարելու իրավունքից զրկված կամ այդ իրավունքը կասեցված կամ այդ իրավունքը չունեցող անձի կողմից տրանսպորտային միջոց վարելու՝ 55 մարմնական վնասվածք պատճառելու և հոգեկան ներգործության՝ 12-ական, թմրանյութի հայտնաբերման՝ 11, ֆիզիկական ներգործության՝ 9, խարդախության՝ 5, անձնական ունեցվածքի գողության, շորթման ու գույքը ոչնչացնելու կամ վնասելու՝ 4-ական, խուլիգանության, զենք-զինամթերքի առգրավման և շրջանառությունն արգելված թմրամիջոցներ, հոգեմետ, խիստ ներգործող կամ թունավոր նյութեր պարունակող բույսեր ցանելու կամ աճեցնելու՝ 3-ական, սեքսուալ բնույթի բռնի գործողությունների, պետական ունեցվածքի գողության ու աշխատանքային պաշտպանության կանոնները խախտելու՝ 2-ական, մարդու առևանգման, ապօրինի ձեռնարկատիրական գործունեության, թմրանյութի իրացման, դատական ակտը չկատարելու կամ դրա կատարմանը խոչընդոտելու, անձի տիրապետությունից դուրս եկած գույքին տիրանալու, մշակումն արգելված բույսեր աճեցնելու, շինարարական, լեռնահանքային կամ այլ աշխատանքների կատարման ընթացքում աշխատանքի պաշտպանության կամ անվտանգության ապահովման կանոնները կամ պահանջները խախտելու, անհետաձգելի միջամտության որոշումը կամ պաշտպանական որոշումը չկատարելու, փաստաթղթեր, դրոշմներ, կնիքներ, ձևաթղթեր կեղծելու կամ կեղծ փաստաթղթեր, դրոշմներ, կնիքներ, ձևաթղթեր իրացնելու, պատրաստելու կամ օգտագործելու և փաստաթղթեր հափշտակելու ՝ 1-ական դեպք։

Նախկինում կատարված հանցագործության դեպքերից բացահայտվել է մարմնական վնասվածք պատճառելու 1 դեպք։

Հայտնաբերվել է 4 հետախուզվող, կամավոր ներկայացել՝ 4-ը։

Գրանցվել է զենք-զինամթերքի կամավոր հանձնման 2 դեպք։

Անցած 1 օրվա ընթացքում հանրապետությունում արձանագրվել է ճանապարհատրանսպորտային 11 պատահար. 2 մարդ զոհվել է, 33-ը՝ ստացել տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներ։

Նմանատիպ նյութեր