211652_close_icon
views-count12998 դիտում article-date 18:31 08-08-2024

Ավտովթար՝ Կոտայքի մարզում. Հրազդանի նախկին «Գայի պոստ»-ի մոտ բախվել են «ՎԱԶ 2121»-ն ու «Opel Astra»-ն. կա վիրավոր. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ

Այսօր՝ օգոստոսի 8-ին, ավտովթար է տողի ունեցել Կոտայքի մարզում: Ժամը 16:30-ի սահմաններում Երևան-Սևան ավտոճանապարհին՝ ժողովրդին հայտնի Հրազդանի «Գայի պոստի» մոտ բախվել են Արարատի մարզի բնակիչ 40–ամյա Հովհաննես Սուլթանյանի վարած «Opel Astra» մակնիշի և Կոտայքի մարզի բնակիչ 65-ամյա Հենրիկ Ավչոյանի վարած «ՎԱԶ 2121» մակնիշի ավտոմեքենաները:

Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով 1 հոգի մարմնական վնասվածքներով տեղափոխվել է «Հրազդան» բժշկական կենտրոն:

Օպերատիվորեն դեպքի վայր են ժամանել ՀՀ ներքին գործերի նախարարության ոստիկանության Պարեկային ծառայության Կոտայքի մարզի գումարտակի 1-ին վաշտի պարեկները՝ գումարտակի հրամանատարի տեղակալ Լևոն Բադալյանի, գումարտակի ծառայության տեսուչ Կառլեն Բաղյանի և օրվա պատասխանատու, վաշտի հրամանատար Վահագն Կարապետյանի գլխավորությամբ:  

Դեպքի մասին ՊԾ Կոտայքի մարզի գումարտակից տեղեկությունը փոխացնել են ՀՀ քննչական կոմիտեի Կոտայքի մարզային քննչական վարչություն՝ որտեղից ժամանել է քննչական խումբը՝ օրվա պատասխանատու հերթապահ քննիչի գլխավորությամբ:

Ոստիկանությունն ու քննչական վարչությունը պարզում են վիրավորի ինքնությունը:

Լուսանկարները և տեսանյութը՝ Գագիկ Շամշյանի

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով։
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 82+
82+
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր