10399 դիտում
17:06 05-08-2024
Ավտովթար՝ Արագածոտնի մարզում. բախվել են «Lada»-ն ու «Opel Zafira»-ն. վերջինը հայտնվել է դաշտում. կան վիրավորներ. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ
Այսօր՝ օգոստոսի 5-ին, ավտովթար է տեղի ունեցել Արագածոտնի մարզում: Ժամը 15:10-ի սահմաններում Երևան-Գյումրի ավտոճանապարհի 46 կմ հատվածում, դեռևս անհայտ հանգամանքներում, բախվել են Արագածոտնի մարզի բնակիչ 50-ամյա Հովիկ Ա.-ի վարած «Lada» մակնիշի և 57-ամյա Հարություն Կ.-ի վարած «Opel Zafira» մակնիշի ավտոմեքենաները:
Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով 3 հոգի մարմնական վնասվածքներով տեղափոխվել են «Աշտարակ» բժշկական կենտրոն:
Վիրավորներին առաջինը օգնության են հասել քաղաքացիները և «Աշտարակ» բժշկական կենտրոնի շտապօգնության բժիշկների հերթապահ խումբը:
Օպերատիվորեն ժամանել են ՀՀ ներքին գործրի նախարարության ոստիկանության Պարեկային ծառայության Արագածոտնի մարզի գումարտակի 1-ին վաշտի պարեկները՝ գումարտակի հրամանատար Արտյոմ Սահակյանի, գումարտակի հրամանատարի տեղակալ Աղասի Խաչատրյանի, վաշտի հրամանատար Ռոման Միրզախանյանի և վաշտի հրամանատարի տեղակալ Գարիկ Մովսիսյանի գլխավորությամբ:
Տարածքը սահմանազատել են նույն վաշտի պարեկներ Արթուր Մելքոնյանն ու Նվարդ Ղանդիլյանը:
Պարեկների այսքան շատ ժամանման պատճառը նրանում է, քանի որ մինչ պարեկենրի ժամանումը հետաքրքրասեր վարորդները ավտոմեքենաները կայանել էին ու ստեղծել էին արհեստական խցանում, սակայն պարեկների ժամանումից կարճ ժամանակ անց երթևեկությունը կարգավորվեց:
Ժամանել են նաև ոստիկանության Աշտարակի բաժնի օպերատիվ խումբը՝ բաժնի պետ Սերգեյ Մարտիրոսյանի գլխավորությամբ:
Վթարի մասին ոստիկանության Աշտարակի բաժնից տեղեկությունը փոխանցել են ՀՀ քննչական կոմիտեի Արագածոտնի մարզային քննչական վարչություն, որտեղից ժամանել է քննչական խումբը՝ օրվա պատասխանատու հերթապահ քննիչի գլխավորությամբ:
Վթարի փաստով քննչական վարչությունում նախաձեռնվել է քրեական վարույթ, որտեղ էլ պարզվում է վիրավորների ինքնությունը:
Բախման հետևանքով «Opel»-ը դուրս է եկել երթևեկելի գոտուց և հայտնվել դաշտում:
Լուսանկարները՝ Կարեն Գրիգորյանի
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով։

ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 2+
2+