1516 դիտում
12:13 25-07-2024
Նոր փոփոխություն. ՊՊԾ-ում գաղտնի աշխատակիցների ծառայությունը կհաշվարկվի նրանց ստաժի մեջ
Կառավարությունն իր այսօրվա՝ հուլիսի 25-ի նիստում լրացում կատարեց իր որոշումներից մեկում, որով ԱԱԾ-ից առանձնացված ՀՀ պետական պահպանության ծառայության հաստիքային գաղտնի աշխատողների ծառայության ժամանակահատվածն արտոնյալ հաշվարկով կմտնի ծառայության ընդհանուր ստաժի մեջ:
Հիմնավորման մեջ նշվում է, որ կառավարության որոշմամբ սահմանված են օպերատիվ–հետախուզական գործունեություն իրականացնող մարմնում ծառայության ընդհանուր ստաժի հաշվարկման կարգն ու պայմանները։
Համաձայն Որոշման հավելվածի 1-ին կետի՝ ոստիկանության, ազգային անվտանգության, հարկային, մաքսային մարմինների և քրեակատարողական ծառայությունում օպերատիվ-հետախուզական գործունեություն իրականացնող պաշտոնատար անձանց՝ կազմակերպված հանցավոր խմբերում հատուկ առաջադրանքներ կատարելու, ինչպես նաև հաստիքային գաղտնի աշխատողների կարգավիճակով ծառայության ժամանակահատվածն արտոնյալ հաշվարկով մտնում է օպերատիվ-հետախուզական գործունեության մարմնում ծառայության ընդհանուր ստաժի մեջ:
Որոշումն ընդունելու պահին գործող կարգավորումների համաձայն՝ ՀՀ պետական պահպանության ծառայությունը գործել է ՀՀ ազգային անվտանգության ծառայության կազմում՝ գրասենյակի կարգավիճակով, ուստի քննարկվող Որոշման դրույթները հավասարապես տարածվել են նաև ՀՀ ազգային անվտանգության ծառայության պետական պահպանության ծառայություն գրասենյակում համապատասխան պաշտոններ զբաղեցնող անձանց նկատմամբ։
2023-ին ԱԱԾ-ից առանձնացման եղանակով ստեղծվել է ՀՀ պետական պահպանության ծառայությունը եւ ՊՊԾ ծառայողները դուրս են մնացել քննարկվող այդ որոշման կարգավորման շրջանակներից:
Նախագծի ընդունման արդյունքում ՀՀ ՊՊԾ-ում համապատասխան պաշտոն զբաղեցնող պաշտոնատար անձանց հաստիքային գաղտնի աշխատողների կարգավիճակով ծառայության ժամանակահատվածն արտոնյալ հաշվարկով կներառվի օպերատիվ-հետախուզական գործունեության մարմնում ծառայության ընդհանուր ստաժի մեջ:

Նմանատիպ նյութեր
5409 դիտում
18:41 01-04-2021
Սոցապ ծառայությունը թոշակառուից ստաժի վերաբերյալ փաստաթղթեր է պահանջել, որոնք արդեն ներկայացված են եղել. ՀՔԱՎ
3449 դիտում
13:36 30-09-2019
Պատգամավոր Տիգրան Ուրիխանյանը շրջանառության մեջ է դրել աշխատանքային ստաժի հաշվարկը կարգավորող օրինագիծը
Այս բաժնից
877 դիտում
23:41 15-01-2025
Հունվարի 17-ին պիկետ կկազմակերպվի Բաքվում ռազմագերիներին ազատ արձակելու պահանջով
1075 դիտում
22:52 15-01-2025
Ադրբեջանցիները Գանձասարի վանական համալիրը համարում են «աղվանական»
1027 դիտում
21:46 15-01-2025
ՔՊ-ն նենգափոխում է հայ-ամերիկյան հարաբերությունների բովանդակությունը` ի վնաս ՀՀ շահերի․ Արման Թաթոյան