81875 դիտում
10:34 24-07-2024
Արտառոց դեպք՝ Երևանում․ փողոցում հայտնված անօգնական քաղաքացին սոցապ նախարարության «չինովնիկների» բյուրոկրատիայի արդյունքում մահացել է. նրան մի քանի անգամ օգնել են շտապօգնության և «Արմենիա» ԲԿ-ի բուժանձնակազմը․ ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ
Երեկ՝ հուլիսի 23-ին, արտառոց դեպք է տեղի ունեցել Երևանում։
Ինչպես հայտնում ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, Երևանի 1-03 շտապ օգնության բժշկուհին ՀՀ Ներքին գործերի նախարարության Պարեկային ծառայության Երևան քաղաքի գնդի 4-րդ գումարտակի պարեկները և ոստիկանության Մաշտոցի բաժնի համայնքային ոստիկանության բաժանմունքի տեսուչը և «Արմենիա» բժշկական կենտրոնի բուժանձնակազամը մի քանի ժամ շարունակ չեն կարողացել հստակ պատասխան ստանալ ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունից, թե ինչ է լինելու անօգնական վիճակում առողջական խնդիրներ ունեցող քաղաքացու հետ։
Ֆոտոլրագրողը հայտնում է, որ երեկ շտապօգնությունում ահազանգ է ստացվում, որ մի քաղաքացի անօգնական վիճակում գտնվում է փողոցում։ Շտապօգնության թիվ 23 բուժբրիգադը՝ բժշկուհի Մարինե Եփրիկյանի գլխավորությամբ շատ արագ արձագանքում է և այդ քաղաքացուն շտապօգնության ավտոմեքենայով փորձում են տեղափոխել հիվանդանոց և նրան բերում են «Արմենիա» բժշկական կենտրոն, որտեղ սկզբից ընդունարանում գտնվող կին աշխատակիցը հայտնում է, որ նա իրենց բուժառուն չէ, քանի որ փաստաթղթեր չունի ու մինչ ներկաները փորձել են այդ կնոջը հայտնել, որ բուժառուն առողջական խնդիրներ ունի և ճիշտ կլինի, որպեսզի բժիշկները օգնություն ցուցաբերեն, նա պնդում է իրենը, ասելով, որ եթե նրա մոտ անձը հաստատող փաստաթուղթ չկա, ապա իրենք ոչինչ չեն անի։
Ֆոտոլրագրողի հարցին, թե այսինքն, եթե տվյալ պահին նրա մոտ փաստաթուղթ չկա, պետք է մահանա՞, դրա պատասխանաը այդ աշխատակցուհուց չի հնչել։ Ի վերջո, կարճ ժամանակ անց, ժամանել է «Արմենիա» բժշկական կենտրոնի վիրաբուժության գծով տնօրենի տեղակալը, ով որոշ մանրամասներ է հայտնել բուժառուի վերաբերյալ ու պարզվել է, որ նրան առաջին անգամ չէ, որ բերում են իրենց մոտ, ինչից հետո նրա հանձնարարականով բժիշկները գործի են անցել և հերթական անգամ կատարել ոտքերի վերքերի մշակման աշխատանքներ։
Այդ ընթացքում համայնքային ոստիկանության տեսուչը հեռախոսով կապ է հաստատել աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարարության ինչ-որ աշխատակցի հետ ու հայտնել է, որ պետք է նրանց ներկայացուցիչը լինի, իսկ նրանք խոստացել են, որ կգան, իսկ հետո նրանք ժամանել են, հերթական բյուրոկրատական գործն են արել, գրանցել են այդ քաղաքացու տվյալները և այդքանով իրենց գործը համարելով ավարտված՝ հեռացել են հիվանդանոցից, մինչ դեռ նրանք պետք է բուժառուին տեղափոխեին խնամքի կենտրոն։
Ֆոտոլրագրողը հայատնում է նաև, որ ժամեր անց տեղեկանացել են, որ «Արմենիա» բժշկական կենտրոնում երկար ժամանակ է նա մնացել, իսկ հետո ի՞նչ ընթացք է ստացել անօգնական քաղաքացու գործը, հայտնի չէ։
SHAMSHYAN.com-ը ուզում է հավատալ, որ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունը վերջապես կլուծի այդ քաղաքացու խնամքի կենտրոն տեղափոխելու հարցը և նա այդ վիճակում այլևս չի հայտնվի փողոցում, իսկ աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարարության մեղքով հանրության մոտ տպավորություն չի ստեղծվի, թե մեղավորը բժիշկներն են, մինչդեռ թե՛ շտապօգնության բժիշկները, թե՛ «Արմենիա» բժշկական կենտրոնի բուժանձնակազմը, թե՛ սրտացավ քաղաքացիները բազմաթիվ անգամներ օգնություն են ցուցաբերել այդ տղամարդուն, իսկ աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարարությունը բավարարվել է միայն տվյալները իրենց մոտ գրանցելով։ Լրիվ «չինովնիկների» կողմից ցուցաբերած բյուրոկրատական վերաբերմունք։
Ժամը 22:00-ի սահմաններում ոստիկանության Մաշտոցի բաժնում տեղեկություններ են ստացվել, որ տղամարդը «Արմենիա» բժշկական կենտրոնում մահացել է:
Գ. Շամշյանի տեղեկություններով՝ մահացածը Արմավիրի մարզի Փարաքար համայնքի բնակիչ 58-ամյա Լևոն Երջանյանն է:
Լուսանկարներն ու տեսանյութը՝ Գագիկ Շամշյանի
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով։

ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 39+
39+
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ
Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին
Նմանատիպ նյութեր
3508 դիտում
10:42 22-09-2017
Սոցապ նախարարության ենթակա կառույցների լուծարվելու արդյունքում 35 մարդ գործազուրկ կդառնա. «Ժողովուրդ»