211652_close_icon
views-count1744 դիտում article-date 20:49 21-07-2024

Նախկին 1-ին ռակետ Ռաֆայել Նադալը պարտվել է եզրափակչում

«Մեծ սաղավարտի» մրցաշարերի 22-ակի չեմպիոն, աշխարհի նախկին առաջին ռակետ Ռաֆայել Նադալը պարտություն կրեց Շվեդիայի Բոստադ քաղաքում անցկացված АТР-250 շարքի մրցաշարի եզրափակչում։

Նա մրցեց աշխարհի 51-րդ ռակետ, պորտուգալացի Նունու Բորժեշի հետ, որը հաղթեց 6:3, 6:2 հաշվով։

27-ամյա Նունու Բորժեշն առաջին տիտղոսը նվաճեց կարիերայում։ Նադալը պատրաստվում է Փարիզի Օլիմպիական խաղերին։

Նմանատիպ նյութեր