34044 դիտում
19:41 20-07-2024
Պայթյուն՝ Կապանում գտնվող, ՀՀ ՊՆ-ին պատկանող հրաձգարանում. կա զոհ․ ՊՆ-ն հայտնում է, որ դեպքը տեղի է ունեցել հրաձգարանի տարածքից դուրս. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ
Այսօր՝ հուլիսի 20-ին, ողբեգական դեպք է տեղի ունեցել Սյունիքի մարզում: Ժամը 19:00-ի սահմաններում ՀՀ Ներքին գործերի նախարաության ոստիկանության Սյունիքի մարզային վարչությունում և ոստիկանության Կապանի բաժնում օպերատիվ տեղեկություններ են ստացվել, որ Կապան քաղաքում գտնվող ՀՀ ՊՆ-ին պատկանող հրաձգարանում դի կա:
Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, դեպքի վայր են ժամանել ՀՀ ՊՆ ռազմական ոստիկանության Սյունիքի ռազմական ոստիկանության վարչության ծառայողները՝ ոստիկանության Կապանի բաժնի օպերատիվ խումբը:
Ժամանել են նաև ՀՀ ՆԳՆ Փրկարար ծառայության Սյունիքի մարզային փրկարարական վարչության և Կապանի հրշեջ-փրկարարական ջոկատից 1 մարտական հաշվարկ:
Ահազանգով ժամանել են նաև ՀՀ ՆԳՆ ոստիկանության Պարեկային ծառայության Սյունիքի մարզի գումարտակի 1-ին վաշտի պարեկները:
Վերջիններս սահմանազատել են տարածքը, տեղում աշխատում են ՀՀ քննչական կոմիտեի Սյունիքի մարզային քննչական վարչության քննիչներն ու փորձաքրեագետները:
Ոստիկաններն ու քննիչները հրաձգարանի տարածքում հայտնաբերել են տղամարդու դի:
Ըստ նախնական տեղեկությունների՝ տեղի է ունեցել պայթյուն, ինչն էլ դարձել է մահվան պատճառ:
Դեպքի փաստով Սյունիքի մարզային քննչական վարչությունում նախաձեռնվել է քրեական վարույթ, որտեղ էլ պարզվում են դեպքի հանգամանքներն ու մահացածի ինքնությունը:
Հնարավոր է՝ նախաձեռնված քրեական վարույթը փոխանցվի ՀՀ քննչական կոմիտեի Զինվորական քննչական գլխավոր վարչության կայազորի քննչական վարչություն:
Քիչ առաջ ՀՀ ՊՆ-ն դեպքի վերաբերյալ տարածեց հաղորդագրություն, որը ներկայացնում ենք ստորև.
«ՊՆ հրաձգարանի տարածքում նման դեպք չի արձանագրվել, այլ հրաձգարանի հարևան տարածքում, և մահացածը քաղաքացիական անձ է»:
Լուսանկարները՝ Դավիթ Հայրապետյանի
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով։

ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 11+
11+
Նմանատիպ նյութեր
2203 դիտում
17:10 19-09-2015
Տեղի ունեցավ հրաձգարանի բացում Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարանում