2206 դիտում
17:10 19-09-2015
Տեղի ունեցավ հրաձգարանի բացում Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարանում
Սեպտեմբերի 19-ին Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարանում տեղի ունեցավ հրաձգարանի բացում` Հայաստանի հանրապետական կուսակցության Երիտասարդական կազմակերպության և Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարանի ուսանողական խորհրդի համատեղ նախաձեռնությամբ: Բացման հանդիսավոր արարողությանը ներկա էին ՀՀ Պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը, ՀՀԿ Երիտասարդական կազմակերպության ղեկավար, ՀՀԿ Գործադիր մարմնի անդամ, ԱԺ պատգամավոր Կարեն Ավագյանը և ՊՆ պաշտոնատար մի շարք անձինք:
Միջոցառման ընթացքում ներկայացվեց հաշվետվություն 2014-2015 ուստարում ՊՆ-ի հետ համատեղ ՀՊՏՀ ուսխորհրդի կազմակերպած միջոցառումների և բուհում ստեղծված <<Նժդեհ>> ռազմահայրենասիրական ակումբի գործունեության վերաբերյալ:
Դրան հաջորդեց զոհված ուսանող-ազատամարտիկներին նվիրված երգի և տեսահոլովակի շնորհանդեսը: Երգը ստեղծվել է նույն բուհի ուսանողների կողմից:
ՀՀ Պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը, ողջունելով ուսանողներին և բուհի պրոֆեսորադասախոսական կազմին, շնորհավորական խոսք ուղղեց հայ հասարակությանը` Անկախության տոնի կապակցությամբ: Նախարարը խոսեց 2014 թ.-ի ընթացքում ունեցած ձեռքբերումներից, ՀՀ ՊՆ և ԿԳՆ համագործակցությունից:
<<Այսպիսի միջոցառումները մեծ նշանակություն ունեն, քանի որ մենք բանակ-հասարակություն կապի շրջանակներում ամրապնդում ենք զինվորական կառույցների և ուսումնական հաստատությունների միջև կապը>>,- նշեց Նախարարը:
Հաջորդիվ ուսանողների կողմից երկրի ներկա ռազմական դրության և բուհերի հետ ՊՆ հետագա համագործակցության հնարավորությունների վերաբերյալ հնչեցին հարցեր` ուղղված Նախարարին:
Միջոցառման ավարտին ՀՊՏՀ որոշ ուսանողներ և պրոֆեսորադասախոսական կազմի անդամներ ՀՀ ՊՆ կողմից պարգևատրվեցին Վազգեն Սարգսյանի և Ծովակալ Իսակովի անվան հուշամեդալներով, իսկ ՀՊՏՀ ռեկտոր Կորյուն Աթոյանը բուհի կողմից հուշանվեր հանձնեց Նախարարությանը:
[b]ՀՀԿ երիտասարդական կազմակերպություն
[/b]
Նմանատիպ նյութեր
3310 դիտում
18:04 27-05-2014
Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարանը դարձել է «Տնտեսագիտական համալսարանների եվրասիական ասոցիացիայի» անդամ
Այս բաժնից
706 դիտում
18:38 21-12-2024
Շիրակի մարզում շրջայցի ընթացքում Պապոյանն արձանագրել է մի շարք խնդիրներ, որոնք անհապաղ լուծման կարիք ունեն
724 դիտում
17:42 21-12-2024
Հակակոռուպցիոն կոմիտեն մերժել է Հովիկ Աղազարյանի փաստաբանի դիմումը․ «Ազատություն»