81549 դիտում
17:51 20-07-2024
Խոշոր ու ողբերգական ավտովթար՝ Կոտայքի մարզում. բախվել են «Honda»-ն, «Mitsubishi»-ն ու «Kia»-ն. վերջինը կողաշրջվել է. կա 1 զոհ, 2 վիրավոր. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ
Այսօր՝ հուլիսի 20-ին, խոշոր ու ողբերգական ավտովթար է տեղի ունեցել Կոտայքի մարզում: Ժամը 17:00-ի սահմաններում Երևան-Սևան ավտոճանապարհի 22 կմ հատվածում «Բոմբ» օբյեկտի հարևանությամբ բախվել են «Kia», «Honda» և «Mitsubishi» մակնիշի ավտոմեքենաները:
Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով 1 հոգի տեղում մահացել է, ում մարմինը գտնվում է ավտոմեքենայում, իսկ 2 հոգի տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներով, մեկը՝ ծայրահեղ ծանր, մյուսը՝ միջին ծանրության, տեղափոխվել են մեկը՝ «Հրազդան», մյուսը՝ «Աբովյան» բժշկական կենտրոններ:
Վիրավորներին առաջինը օգնության են հասել քաղաքացիները և օպերատիվորեն ժամանած ՀՀ Ներքին գործերի նախարարության Փրկարար ծառայության հատուկ նշանակության փրկարարական աշխատանքների իրականացման կենտրոնի թիվ 15 փրկարարական ջոկատի փրկարարները՝ ջոկատի հրամանատար Գուրգեն Ասլանյանի գլխավորությամբ և Աբովյանի թիվ 45 հրշեջ-փրկարարական ջոկատի փրկարարները:
Դեպքի վայր են ժամանել ՀՀ ՆԳՆ ոստիկանության Պարեկային ծառայության Կոտայքի մարզի գումարտակի 2-րդ վաշտի 1-ին դասակի պարեկները՝ գումարտակի հրամանատար Մհեր Մելքոնյանի, գումարտակի հրամանատարի տեղակալ Լևոն Բադալյանի, գումարտակի ծառայության ավագ տեսուչ Արտակ Ասատրյանի, գումարտակի ծառայության տեսուչ Կառլեն Բաղյանի, վաշտի հրամանատար Դավիթ Հովհաննիսյանի, նույն գումարտակի 1-ին վաշտի 2-րդ դասակի հրամանատար Հակոբ Սեկոյան և նույն գումարտակի 1-ին վաշտի 1-ին դասակի հրամանատար Վահե Գիգոլյանի գլխավորությամբ:
Այսքան շատ պարեկների ժամանման պատճառն այն է, քանի որ հետաքրքրասեր վարորդները ավտոմեքենաները կայանել էին ու ստեղծել էին արհեստական խցանում:
Պարեկների ժամանումից կարճ ժամանակ անց երթևեկությունը կարգավորվեց:
Դեպքի վայր է ժամանել ոստիկանության Կոտայքի բաժնի հերթապահ խումբը՝ օրվա պատասխանատու հերթապահի գլխավորությամբ:
Վթարի մասին ոստիկանության Կոտայքի բաժնից տեղեկությունը փոխանել են ՀՀ քննչական կոմիտեի Կոտայքի մարզային քննչական վարչության Աբովյանի քննչական բաժին, որտեղից ժամանել է քննչական խումբը՝ վարչության պետ Հովհաննես Չալաբյանի, Կոտայքի քննչական բաժնի պետ Սերգեյ Ավագյանի, բաժնի պետի տեղակալ Յուրա Պապյանի և օրվա պատախանատու հերթապահ քննիչի գլխավորությամբ:
Վթարի փաստով Աբովյանի քննչական բաժնում նախաձեռնվել է քրեական վարույթ:
Քննիչի հանձնարարականով՝ ավտոմեքենաները տեղափոխվում են ոստիկանության Կոտայքի բաժնի պահպանվող հատուկ տարածք:
Ոստիկանությունն ու քննչական բաժինը պարզում են վարորդների, մահացածի և վիրավորների ինքնությունը:
Ըստ նախնական տեղեկությունների, ինչպես նաև՝ «Mitsubishi»-ի վարորդի հայտարարության՝ ինքը դեպի Երևան ընթանալիս է եղել, երբ «Kia»-ն ու «Honda»-ն դեպի Սևան ընթանալիս բախվել են իրար, ապա «Honda»-ն դուրս է եկել հանդիպակաց երթևեկելի գոտի, և ինքը բախվել է «Honda»-ին, իսկ «Kia»-ի վարորդն ասում է, որ ինքը կապ չունի վթարի հետ, և թե ինչ հանգամանքներում է կողաշրջվել, դրա պատասխանը չկա:
Գ. Շամշյանի տեղեկություններով՝ մահացածը Արցախի լեգենդար հերոս, «Եղնիկներ» ջոկատի հիմնադիր Շահեն Մեղրյանի եղբոր որդին է:
Լուսանկարները և տեսանյութը՝ Գագիկ Շամշյանի
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով։

ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 153+
153+