211652_close_icon
views-count3217 դիտում article-date 09:16 20-07-2024

Մահացել է Հայաստանի երիտասարդական եւ մեծահասակների առաջնությունների բազմակի չեմպիոն, մրցավար 21-ամյա Ալիսա Ասոյանը

Կյանքից անժամանակ հեռացել է Հայաստանի կարատեի ազգային ֆեդերացիայի մրցավար, մարզուհի Ալիսա Ասոյանը: Այս մասին տեղեկացնում են Կարատեի ազգային ֆեդերացիայից:

«Ալիսան 21 տարեկան էր, Հայաստանի երիտասարդական եւ մեծահասակների առաջնությունների բազմակի չեմպիոն, ֆեդերացիայի լավագույն մրցավարներից։

Հոգեհանգիստը տեղի կունենա հուլիսի 20-ին, ժամը 17:00-ից Կարմիր բլուր սգո սրահում, հասցեն ` ք. Երեւան, Չարբախ, Շիրակի 74/1:

Հայաստանի կարատեի ազգային ֆեդերացիայի ողջ անձնակազմը վշտակցում է Ալիսա Ասոյանի ընտանիքին եւ հարազատներին»։

Նմանատիպ նյութեր