211652_close_icon
views-count26019 դիտում article-date 13:56 17-07-2024

Արտակարգ դեպք՝ Երևանում․ հրդեհ է բռնկվել «Երևանի ալրաղաց»-ում․ ժամանել է հրշեջների մի քանի մարտական հաշվարկ․ պարեկները սահմանազատել են տարածքը․ ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ

Այսօր՝ հուլիսի 17-ին, արտակարգ դեպք է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 11։05-ի սահմաններում ՀՀ Ներքին գործերի նախարարության փրկարար ծառայության 9-11 ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Նար-Դոսի փողոցում գտնվող «Երևանի ալրաղաց» գործարանից ծուխ է նկատվում։

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, օպերատիվորեն ժամանել են ՀՀ ՆԳՆ փրկարար ծառայության Երևանի թիվ 1-ին, 2-րդ, 3-րդ և 8-րդ հրշեջ փրկարարական ջոկատներից՝ մեկական մարտական հաշվարկ։ Ժամանել է նաև ավտոսանդուղք։

Օպերատիվորեն ժամանել են նաև ՀՀ ՆԳՆ ոստիկանության Պարեկային ծառայության Երևան  քաղաքի գնդի 2-րդ գումարտակի 3-րդ վաշտի պարեկները՝ գումարտակի հրամանատար Արսեն Ստեփանյանի, գումարտակի հրամանատարի տեղակալ Դավիթ Նիկողոսյանի, վաշտի հրամանատար Արման Մարտիրոսյանի գլխավորությամբ։

Տարածքը սահմանազատել են նույն վաշտի պարեկ Արտակ Սարգսյանն ու կրտսեր պարեկ Աշոտ Մինասյանը։

Մինչ հրշեջների ժամանումը կրակի տարածման դեմ պայքարել են ալրաղացի աշխատակցիները, հրշեջները այնուհետև նախ կանխել են կրակի տարածումը, ապա մեկուսացրել ու մարել այն։

Հրդեհի հետևանքով բարեբախտաբար տուժածներ չկան։

Դեպքի վայր են ժամանել նաև Երևանի 1-03 շտապօգնության բժիշկների հերթապահ խումբն ու «Հայաստանի էլեկտրական ցանցեր» ընկերության ներկայացուցիչները։

Լուսանկարները՝ Սմբատ Պետրոսյանի

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով։
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 40+
40+

Նմանատիպ նյութեր