211652_close_icon

Ռոբերտա Մեցոլան վերընտրվել է Եվրախորհրդարանի նախագահ

views-count1216 դիտում article-date 14:37 16-07-2024
Մալթացի քաղաքական գործիչ Ռոբերտա Մեցոլան վերընտրվել է Եվրախորհրդարանի (ԵՊ) նախագահ: Նա կպաշտոնավարի 2,5 տարի: Քվեարկությունը հեռարձակվել է խորհրդարանի կայքում։

Մեցոլայի թեկնածության օգտին քվեարկել է 562 եվրոպացի պատգամավոր։

Նրա մրցակիցը Իսպանիայից պատգամավոր, «Պոդեմոս» («Մենք կարող ենք») ձախակողմյան իսպանական կուսակցության անդամ Իրեն Մոնտերոն էր։

Նմանատիպ նյութեր