211652_close_icon
views-count787 դիտում article-date 16:50 15-07-2024

Պուտինի անվտանգությունն ուժեղացվել է՝ անկախ արեւմտյան քաղաքական գործիչների դեմ գրոհներից. Պեսկով

ՌԴ նախագահի անվտանգությունն ապահովվում է պատշաճ մակարդակով, արվում է անհրաժեշտ ամեն ինչ՝ հաշվի առնելով միջազգային թեժացումը, ասել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը, հայտնել է «ՌԻԱ Նովոստին»։

«Պետության ղեկավարի անվտանգությունը ապահովվում է պատշաճ մակարդակով՝ հաշվի առնելով, իհարկե, ընդհանուր առմամբ միջազգային թեժացումը»,- ասել է Պեսկովը՝ պատասխանելով այն հարցին, թե փոփոխություններ կմտցվեն արդյոք Պուտինի աշխատանքային ուղեւորությունների պլաններում, կուժեղացվի արդյոք նրա անվտանգությունը ԱՄՆ-ում իրադարձությունների ֆոնին՝ կապված նախկին նախագահ Դոնալդ Թրամփի դեմ մահափորձի հետ։

«Անվտանգությունը, ինչպես հասկանում եք, հասկանալի պատճառներով առանց այդ էլ ուժեղացված է՝ անկախ հիշյալ պատահարներից»,- ասել է նա՝ պատասխանելով այն հարցին, թե արդյոք փոփոխություններ կմտցվեն Պուտինի աշխատանքային ուղեւորությունների պլաններում, կուժեղացվի արդյոք նրա անվտանգությունը ԱՄՆ-ում իրադարձությունների ֆոնին՝ կապված նախկին նախագահ Դոնալդ Թրամփի դեմ մահափորձի հետ։

Նմանատիպ նյութեր