8809 դիտում
14:28 15-07-2024
«Մարգարյան ծննդատուն» մոր և մանկան առողջության կենտրոնի պարզաբանումը
«Մարգարյան ծննդատուն» մոր և մանկան առողջության պահպանման գիտահետազոտական կենտրոնը պարզաբանում է տարածել՝ SHAMSHYAN.com-ի՝ օրեր առաջ հրապարակած նյութի հետ կապված:
Հարգելի www.shamshyan.com կայքի ղեկավարություն,
Սույնով ներկայացնում ենք ««Մարգարյան ծննդատուն» մոր և մանկան առողջության պահպանման գիտահետազոտական կենտրոն» ՓԲԸ պարզաբանումը՝ կապված 08.07.2024թ.-ին ժամը 13:35-ին ձեր կայքում տեղադրված «Արտառոց դեպք՝ Երևանում․ 44-ամյա կինը դիմել է ոստիկանություն և հայտնել, որ բժշկի անգործության հետևանքով կրել է 2 մլն դրամի վնաս, որը վճարել է արտամարմնային բեղմնավորման համար» խորագրով նյութի վերաբերյալ:
Անձնական տվյալների գաղտնիությունն ապահովելու նպատակով զերծ ենք մնում հոդվածում որպես «Մ» նշված կնոջ ինքնությունը բացահայտող որևէ տեղեկություններ հայտնելուց։ Նշենք, որ քանի որ հոդվածում նշված տեղեկությունները կարող են վնաս պատճառել ««Մարգարյան ծննդատուն» մոր և մանկան առողջության պահպանման գիտահետազոտական կենտրոն» ՓԲԸ-ի բարի համբավին, հոդվածը հրապարակելուց հետո կատարել ենք ներքին ուսումնասիրություն և եկել ենք այն եզրահանգման, որ shamshyan.com կայքին հոդվածում հիշատակված անձինք կայքին հայտնել են իրականությանը չհամապատասխանող, թերի տեղեկություններ և խեղաթյուրել են փաստերը։
Մասնավորապես․ - «Մարգարյան ծննդատան» արտամարմնային բեղմնավորման բաժնի ղեկավար Գեորգի Օկոևի վերահսկողությամբ մինչ արտամարմնային բեղմնավորման գործընթացն սկսելն իրականացվել են բոլոր անհրաժեշտ ուսումնասիրությունները և հետազոտությունները, որոնք հաստատվում են համապատասխան բժշկական փաստաթղթերով, - Կնոջ կողմից «Մարգարյան ծննդատանը» վճարած գումարը էականորեն ցածր էր հոդվածում հիշատակված 2 մլն ՀՀ դրամից։ Բացի վերը նշվածից, հայտնում ենք, որ․
Բոլոր տեսակի բժշկական միջամտությունները կատարվել են կնոջ գրավոր համաձայնությամբ,
Ընդունված բժշկական պրակտիկայի համաձայն արհեստական բեղմնավորման արդյուքները անկանխատեսելի են, և այդ գործընթացի դրական ելքի վերաբերյալ որևէ երաշխիք չի կարող տրամադրվել, ինչի վերաբերյալ կինը տեղյակ էր և գրավոր հաստատել էր իր համաձայնությունը,
«Մարգարյան ծննդատան» հետ կնքված գրավոր փաստաթղթի համաձայն կինը հաստատել է, որ որևէ պահանջ չունի ծննդատան նկատմամբ։
Ամփոփելով վերը նշվածը՝ հաստատում ենք, որ «Մարգարյան ծննդատան» անձնակազմի կողմից վերը նշված կնոջը բժշկական ծառայություններ մատուցելու ընթացքում որևէ բժշկական սխալ կամ թերություն թույլ չի տրվել։ Բոլոր գործողությունները կատարվել են՝ ըստ ընդունված մասնագիտական ստանդարտների։
Հարգանքով՝ «Մարգարյան ծննդատուն» մոր և մանկան առողջության պահպանման գիտահետազոտական կենտրոն» ՓԲԸ

Նմանատիպ նյութեր
2969 դիտում
16:34 13-06-2020
Արցախում կավարտվի Մոր և մանկան առողջության պահպանման նոր կենտրոնի շենքերի շինարարությունը