Պուտինը հրաման է ստորագրել աշխատանքի չներկայացող պատգամավորներին մանդատից զրկելու մասին
Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հրամանագիր է ստորագրել աշխատանքի կանոնավոր կերպով չներկայացող պատգամավորներին մանդատից զրկելու մասին, հաղորդում է rosbalt.ru-ն:
Փաստաթուղթը հրապարակվել է ՌԴ Իրավական տեղեկատվության ինտերնետ-պորտալում: Ուղղումներն արվել են «Դաշնային խորհրդի անդամի և Պետդումայի պատգամավորի կարգավիճակի մասին» օրենքում:
Օրինագիշծն ընդունվել էր Պետդումայի կողմից ապրիլի 22-ին, երկրորդ և երրորդ ընթերցումներով: Մանդատը հետ կվերցվի պատգամավորից 30 և ավելի օր ժամանակահատվածում չկատարեն իրենց պարտականությունները: