ՀՀ-ն ունի քաղաքական կամք՝ կնքելու խաղաղության պայմանագիրն Ադրբեջանի հետ ամենակարճ ժամկետում․ Միրզոյան
Ինչպես հայտարարվել է, Հայաստանն ունի քաղաքական կամք՝ ավարտին հասցնելու և կնքելու խաղաղության պայմանագիրն Ադրբեջանի հետ ամենակարճ ժամկետներում՝ ուղղված Հարավային Կովկասում խաղաղության և կայունության հաստատմանը։ Այդ մասին X-ում ՀՀ-ԱՄՆ-Ադրբեջան հանդիպման արդյունքներով գրել է ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը։