211652_close_icon

Միրզոյանն ու Բայրամովը Ստամբուլում պայմանավորվել են ջանքեր ներդնել «Խաղաղության պայմանագիրը» սեղմ ժամկետում կնքելու ուղղությամբ

views-count1639 դիտում article-date 21:22 18-10-2024
ՀՀ ԱԳՆ հաղորդագրություն է տարածել Ստամբուլում տեղի ունեցած Միրզոյան-Բայրամով հանդիպման վերաբերյալ․

««3+3» տարածաշրջանային խորհրդակցական հարթակի շրջանակներում տեղի է ունեցել ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանի և Ադրբեջանի ԱԳ նախարար Ջեյհուն Բայրամովի հանդիպումը:

Կողմերը շարունակել են «Խաղաղության և միջպետական հարաբերությունների հաստատման մասին» պայմանագրի շուրջ բանակցությունները և պայմանավորվել են շարունակել ջանքերը պայմանագրի վերջնականացման և սեղմ ժամկետներում կնքման ուղղությամբ:

Կողմերը գնահատել են Թուրքիայի հյուրընկալությունը»։

Նմանատիպ նյութեր