211652_close_icon
views-count32087 դիտում article-date 10:11 06-07-2024

Ողբերգшկшն ավտովթար՝ Կոտայքի մարզում. Եղվարդ քաղաքի սկզբնամասում «Opel»-ը բախվել է էլեկտրասյանը. ուղևորը տեղում մшհшցել է. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ

Այսօր՝ հուլիսի 6-ին, մահվան ելքով ավտովթար է տեղի ունեցել Կոտայքի մարզում: Ժամը 08:20-ի սահմաններում Կոտայքի մարզի բնակիչ 31-ամյա Տիգրան Մարտիրոսյանը իր վարած «Opel» մակնիշի ավտոմեքենայով Եղվարդ քաղաքի Երևանյան փողոցում՝ «Ֆլեշ» բենզալցակայանի դիմաց, դեռևս անհայտ հանգամանքներում դուրս է եկել երթևեկելի գոտուց, բախվել երկաթե էլեկտրասյանը, և մոտ 180-200 մետր առաջ ընթանալով՝ կանգնել է «Երևան Սիթի»-ի դիմաց:

Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, բախման հետևանքով ուղևորը՝ Կոտայքի մարզի բնակիչ 41-ամյա Մարտուն Բուդաղյանը, տեղում մահացել է:

Դեպքի վայր են ժամանել ՀՀ Ներքին գործերի նախարարության ոստիկանության Պարեկային ծառայության Կոտայքի մարզի գումարտակի 2-րդ վաշտի 2-րդ դասակի պարեկները՝ գումարտակի հրամանատար Արտյոմ Սահակյանի, գումարտակի հրամանատարի տեղակալ Լևոն Բադալյանի,գումարտակի ծառայության տեսուչ Կառլեն Բաղյանի, վաշտի հրամանատար Դավիթ Հովհաննիսյանի և դասակի հրամանատար Սահակ Գալստյանի գլխավորությամբ:

Տարածքը սահմանազատել են նույն վաշտի պարեկ Արշակ Գրիգորյանն ու կրտսեր պարեկ Արայիկ Հովհաննիսյանը:

Դեպքի վայր են ժամանել նաև ոստիկանության Նաիրիի բաժնի օպերատիվ խումբը՝  բաժնի պետի օպերատիվ գծով տեղակալ Տիգրան Շահնազարյանի գլխավորությամբ:

Վթարի մասին ոստիկանության Նաիրիի բաժնից տեղեկությունը փոխանցել են ՀՀ քննչական կոմիտեի Կոտայքի մարզային քննչական վարչության Նաիրիի քննչական բաժին, որտեղից ժամանել է քննչական խումբը՝ մարզային վարչության պետ Հովհաննես Չալաբյանի, Նաիրիի քննչական բաժնի պետ Հայկարամ Պետրոսյանի, և օրվա պատասխանատու հերթապահ քննիչի գլխավորությամբ:

Վարորդը ենթարկվել է սթափության փորձաքննության, եղել է սթափ:

Դեպքի փաստով Նաիրիի քննչական բաժնում նախաձեռնվել է քրեական վարույթ:

Քննիչի հանձնարարականով՝ ավտոմեքենան տեղափոխում է ոստիկանության Նաիրիի բաժնի պահպանվող հատուկ տարածք:

Լուսանկարները և տեսանյութը՝ Գագիկ Շամշյանի

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով։
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 63+
63+
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր