211652_close_icon

Մեկնարկում են վերապատրաստման դասընթացներ Հայաստանի մարզերի և համայնքների գրադարանավարների համար

views-count1180 դիտում article-date 14:56 30-06-2024
ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության աջակցւթյամբ Խնկո Ապոր անվան ազգային մանկական գրադարանը կիրականացնի «Վարպետաց դասեր» խորագրով վերապատրաստման դասընթացներ ծրագիրը: Այս մասին հայտնում է Խնկո Ապոր անվան ազգային մանկական գրադարանը:

Վերապատրաստման դասընթացներին կմասնակցեն Արարատի, Արմավիրի, Գեղարքունիքի, Արագածոտնի, Լոռու, Շիրակի, Տավուշի, Կոտայքի և Վայոց ձորի մարզային և համայնքային գրադարանների 50 աշխատակիցներ:

Ծրագրի առաջին փուլը կմեկնարկի հուլիսի 2-ին, երկրորդ փուլը՝ հուլիսի 24-ին, Խնկո Ապոր անվան ազգային մանկական գրադարանում:

Եռօրյա դասընթացները կվարեն Խնկո Ապոր անվան ազգային մանկական, Ամերիկյան համալսարանի Փափազյան, Ավ. Իսահակյանի անվան քաղաքային, ՀՀ գիտությունների ազգային ակադեմիայի գրադարանների փորձառու գրադարանավարներն ու ոլորտի մասնագետները:

Ծրագիրը միտված է շարունակական կրթության ապահովմանը, գրադարանային գործի արդյունավետ կազմակերպմանը, գրադարանային ոլորտի աշխատակիցների մասնագիտական աճի նպաստմանը: Գրադարանավարները կտեղեկանան գրադարանային գործի արդի միտումներին, ձեռք կբերեն նոր կարողություններ և հմտություններ:

Դասընթացները կնպաստեն նաև գործընկերային փոխհարաբերությունների և գրադարանների միջև համագործակցության ակտիվացմանը:

Դասընթացների ավարտին ծրագրի մասնակիցները կստանան հավաստագրեր:

Նմանատիպ նյութեր