211652_close_icon
views-count520 դիտում article-date 16:57 28-06-2024

Մեկնարկում են վերապատրաստման դասընթացներ` Հայաստանի մարզերի և համայնքների գրադարանավարների համար

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության աջակցությամբ Խնկո Ապոր անվան ազգային մանկական գրադարանը կիրականացնի «Վարպետաց դասեր» խորագրով վերապատրաստման դասընթացներ ծրագիրը:

Վերապատրաստման դասընթացներին կմասնակցեն Արարատի, Արմավիրի, Գեղարքունիքի, Արագածոտնի, Լոռու, Շիրակի, Տավուշի, Կոտայքի և Վայոց ձորի մարզային և համայնքային գրադարանների 50 աշխատակիցներ:
 
Ծրագրի առաջին փուլը կմեկնարկի հուլիսի 2-ին, երկրորդ փուլը՝ հուլիսի 24-ին, Խնկո Ապոր անվան ազգային մանկական գրադարանում: Եռօրյա դասընթացները կվարեն Խնկո Ապոր անվան ազգային մանկական, Ամերիկյան համալսարանի Փափազյան, Ավ. Իսահակյանի անվան քաղաքային, ՀՀ գիտությունների ազգային ակադեմիայի գրադարանների փորձառու գրադարանավարներն ու ոլորտի մասնագետները:
 
Ծրագիրը միտված է շարունակական կրթության ապահովմանը, գրադարանային գործի արդյունավետ կազմակերպմանը, գրադարանային ոլորտի աշխատակիցների մասնագիտական աճի նպաստմանը:

Գրադարանավարները կտեղեկանան գրադարանային գործի արդի միումներին, ձեռք կբերեն նոր կարողություններ և հմտություններ:
 
Դասընթացները կնպաստեն նաև գործընկերային փոխհարաբերությունների և գրադարանների միջև համագործակցության ակտիվացմանը:
 
Դասընթացների ավարտին ծրագրի մասնակիցները կստանան հավաստագրեր:
 
ԽՆԿՈ ԱՊՈՐ ԱՆՎԱՆ ԱԶԳԱՅԻՆ ՄԱՆԿԱԿԱՆ ԳՐԱԴԱՐԱՆ

Նմանատիպ նյութեր