39536 դիտում
12:23 12-01-2019
Խոշոր ավտովթար Խանջյան փողոցի «JOSE» ակումբի դիմաց. վիրավորին առաջինը օգնության են հասել «կարմիր բերետները». ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ
Երեկ՝ հունվարի 11-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 22։00-ի սահմաններում Խանջյան փողոցում՝ «JOSE» ակումբի դիմաց, բախվել են BMW մակնիշի 34 PT 977 համարանիշի և Opel մակնիշի FL593 համարանիշի ավտոմեքենաները։
Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով 1 հոգի մարմնական վնասվածքներով տեղափոխվել է թիվ 1 համալսարանական հիվանդանոց։
Դեպքի վայր են ժամանել Ճանապարհային Ոստիկանության 1-ին սպայական գումարտակի ծառայողները։
Դեպքի վայրում հավաքվածներն ասում էին, որ վիրավորին առաջինը օգնության են հասել Ոստիկանության Երևան քաղաքի վարչության ՊՊԾ գնդի 3-րդ հատուկ գումարտակի 1-ին վաշտի ծառայողները՝ հրամանատար Միքայել Այվազյանի գլխավորությամբ։
Օպերատիվ են գործել նաև Երևանի 1-03 շտապօգնության բժիշկների հերթապահ խումբը։
Վթարի մասին Երևանի ՃՈ օպերատիվ կառավարման կենտրոնի պատասխանատու հերթապահ Կարեն Հովակիմյանը տեղեկությունը փոխանցել է Ճանապարհային Ոստիկանության ճանապարհատրանսպորտային պատահարների հետաքննության և վարչական վարույթի իրականացման բաժանմունք, որտեղից ժամանել է հերթապահ խումբը՝ բաժանմունքի պետ Խաչիկ Սամվելյանի գլխավորությամբ։
Ոստիկանությունը պարզում է վարորդների և վիրավորի ինքնությունը։
Ըստ նախնական տեղեկությունների՝ վթարի մեղավորը եղել է BMW-ի վարորդը, ով «Ջոս» ակումբի ավտոկայանատեղիից դուրս է եկել, Opel-ի վարորդի համար ստեղծել վթարային իրավիճակ ու բախվել Opel-ին։
[color=#CC0000]Ծանուցում.[/color] Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:
Լուսանկարները և տեսանյութը՝ Գագիկ Շամշյանի
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 38+
38+