28308 դիտում
14:17 26-06-2024
ԲԱՑԱՌԻԿ ՏԵՍԱՆՅՈՒԹ. օրինախախտ վարորդը «BMW X6»-ը կանգնեցնում է ճանապարհին ու գնում միս առնելու. նրա համար կարևորը միսն էր, այլ ոչ թե երթևեկության չխոչընդոտելը, որի պատճառով շտապօգնությունը չկարողացավ կանչի վայր մեկնել. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ
ՀՀ Ներքին գործերի նախարարության ոստիկանության Պարեկային ծառայության Երևան քաղաքի գնդի պարեկները պետք է հետևություններ անեն և երեկ՝ հունիսի 25-ին Երևանում՝ Գյուլբենկյան փողոցում կոպիտ կերպով ճանապարհային երթևեկության կանոները խախտող «BMW» մակնիշի 01 II 019 համարանիշի ավտոմեքենայի վարորդին ոչ միայն ենթարկեն վարչական պատասխանատվության, այլև հորդորեն, որ սրանից հետո նա կոպիտ խախտում չպետք է թույլ տա:
Կին վարորդը Արաբկիր վարչական շրջանում կանգնեցրել է իր «BMW X6»-ը, և իջել, գնացել էր գնումների. աղջկա սիրտը տավարի միս էր ուզել երևի, չմտածելով, որ իր կոպիտ խախտումով կաթվածահար է անում առանց այն էլ ոչ բարվոք երթևեկությունը նշված վայրում, ու այդ ընթացքում նույնիսկ շտապօգնության ավտոմեքենան չէր կարողանում անցնել:
Հետաքրիքր է՝ տիկին վարորդը երբ վարորդական իրավունքի վկայական է ստացել, նրան չե՞ն տեղեկացրել, որ միս առնելու համար մեքենան չեն կագնեցնում փողոցում՝ երթևեկելի գոտում:
SHAMSHYAN.com-ը ներկայացնում է տեսանյութ, թե ինչպես է «BMW X6»-ը կայանում, իջնում միսը գնում ու վերադառնում, այդ ընթացքում կայանված մեքենան խոչընդոտներ էր ստեղծում մյուս վարորդների տրանսպորտային միջոցների համար:
Գ. Շամշյանի տեղեկություններով՝ օրինախախտ «BMW X6»-ը պատկանում է Երևանի բնակիչ 51-ամյա Հ. Նարգիզյանին:
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով։

ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 7+
7+