80240 դիտում
16:04 19-06-2024
Ողբերգшկան ավտովթար՝ Գեղարքունիքի մարզում. «BMW»-ն բախվել է «SHACMAN» մակնիշի բեռնատարին. մшհացածին փրկարարները դուրս են բերել ավտոմեքենայից՝ օգտագործելով հատուկ տեխնիկա. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈւԹ
Այսօր՝ հունիսի 19-ին, խոշոր ու ողբերգական ավտովթար է տեղի ունեցել Գեղարքունիքի մարզում: Ժամը 15:00-ի սահմաններում Սևան-Մարտունի-Գետափ ավտոճանապարհին՝ 38 կմ հատվածում՝ Նորատուս գյուղի վարչական տարածքում, բախվել են «BMW» մակնիշի և «SHACMAN» մակնիշի բեռնատարը:
Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով 1 հոգի տեղում մահացել է:
Օպերատիվորեն դեպքի վայր են ժամանել ՀՀ Ներքին գործերի նախարարության Փրկարար ծառայության Գավառի թիվ 31 հրշեջ-փրկարարական ջոկատից 1 մարտական հաշվարկ:
Փրկարարները հատուկ տեխնիկայի միջոցով են կարողացել «BMW»-ի միջից դուրս բերել մահացածի մարմինը:
Դեպքի վայր են ժամանել ՀՀ ՆԳՆ ոստիկանության Պարեկաին ծառայության Գեղարքունիքի մարզի գումարտակի պարեկները՝ գումարտակի հրամանատար Ալբերտ Մարտիրոսյանի, գումարտակի հրամանատարի տեղակալ Իգոր Ղազարյանի, գումարտակի ծառայության ավագ տեսուչներ Բակուր Սարիբեկյանի, Հրաչյա Գևորգյանի գլխավորությամբ:
Դեպքի վայր են ժամանել ոստիկանության Գեղարքունիքի մարզային վարչության պետ Արթուր Զոհրաբյանն ու ոստիկանության Գավառի բաժնի պետ Ռոբերտ Պետրոսյանը:
Վթարի մասին ոստիկանության Գավառի բաժնից տեղեկությունը փոխանցել են ՀՀ քննչական կոմիտեի Գեղարքունիքի մարզային քննչական վարչության Գավառի քննչական բաժին, որտեղից ժամանել է քննչական խումբը՝ վարչության պետի, Գավառի քննչական բաժնի պետի և օրվա պատասխանատու հերթապահ քննիչի գլխավորությամբ:
Վթարի փաստով Գավառի քննչական բաժնում նախաձեռնվել է քրեական վարույթ, որտեղ էլ պարզում են վարորդների և մահացածի ինքնությունը:
Գ. Շամշյանի տեղեկություններով՝ «BMW»-ի վարորդը զինվորական է, ով մահացել է, և հնարավոր է՝ Գավառի քննչական բաժնում նախաձեռնված քրեական վարույթը փոխանցվի ՀՀ քննչական կոմիտեի Զինվորական քննչական գլխավոր վարչության կայազորի քննչական բաժին, կամ գուցե հենց նշված քննչական բաժնից քննչական խումբ ժամանի դեպքի վայր:
Ոստիկանությունն ու քննչական բաժինը պարզում են վարորդների և մահացածի ինքնությունը:
Ըստ նախնական տեղեկությունների՝ «BMW»-ն դուրս է եկել հանդիպակաց և մխրճվել է բեռնատարի քարշակի հատվածի մեջ:
Լուսանկարները և տեսանյութը՝ Գագիկ Շամշյանի
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով։

ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 148+
148+
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ
Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին
Նմանատիպ նյութեր
Այս բաժնից
9681 դիտում
11:20 21-11-2024
Վահե Ղազարյանը հրաժեշտից հետո ծաղիկներ է խոնարհել զոհված գործընկերների հիշատակին