211652_close_icon
views-count880 դիտում article-date 20:43 12-06-2024

Եթե պարզվի, որ օրենքից դուրս որևէ բան է եղել, կտրվի համապատասխան արձագանք. Փաշինյանը՝ ոստիկանների գործողությունների մասին

Բաղրամյան–Դեմիրճյան փողոցների հատվածում տեղի ունեցածի հետ կապված կուսումնասիրվեն բոլոր լուսանկարները, եթե պարզվի, որ օրենսդրությունից դուրս որևէ բան է տեղի ունեցել, կտրվի համապատասխան արձագանք: 

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին ԱԺ–ում կառավարության հետ հարցուպատասխանին վստահեցրեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը:

«Հայաստան» խմբակցության պատգամավոր Աննա Գրիգորյանը նշեց մի նկարի մասին, որտեղ երևում է, որ բողոքի ակցիայի մասնակիցներից մեկի ձեռքը կտրված է:

«Բոլոր լուսանկարները կնայվեն, կհետազոտվեն, կուսումնասիրվեն, կքննվեն: Եվ, եթե կպարզվի, որ ՀՀ օրենսդրությունից դուրս որևէ բան է տեղի ունեցել, պետական ինստիտուտները կտան համապատասխան արձագանք»,–վստահեցրեց Փաշինյանը:

Նմանատիպ նյութեր