Ցուցարարների ուղղությամբ լուսաձայնային նռնակներ նետող Լեռնիկ Երանոսյանի ուշագրավ անցյալը. «Հայկական ժամանակ»
«Հայկական ժամանակ» թերթը գրում է. «Հուլիսի 29-ի լույս 30-ի գիշերը Սարի թաղում տեղի ունեցած դեպքերի գլխավոր հերոսներից մեկը՝ Ոստիկանության զորքերի 1001 զորամասի շտաբի օպերատիվ բաժնի պետի տեղակալ Լեռնիկ Երանոսյանը, պարզվում է, խիստ ուշագրավ անցյալ ունի։
Լեռնիկ Երանոսյանը ՀՀ ՊՆ N զորամասի հրամանատար աշխատած տարիներին դատապարտվել է ազատազրկման բանակում հարբած վիճակում դեբոշներ սարքելու, սպանության սպառնալիքով իր տեղակալին հետապնդելու և մի քանի այլ սկանդալային արարքներ թույլ տալու համար։ Փոխոստիկանապետ Լյովա Երանոսյանի եղբայր Լեռնիկ Երանոսյանը, հիշեցնենք, Խորենացի փողոցում ցուցարարների ուղղությամբ լուսաձայնային նռնակ էր նետել»։
[b]Մանրամասն՝ թերթի այսօրվա համարում։[/b]