211652_close_icon
views-count847 դիտում article-date 13:45 31-01-2024

Հայկական կողմը պատրաստ է մետրերի շեղությամբ ցույց տալ՝ որտեղով է անցնում Հայաստանի և Ադրբեջանի սահմանը. Ալեն Սիմոնյան

Սահմանազատման հանձնաժողովների այսօր սպասվող հանդիպումից հստակության ակնկալիք ունենք, որովհետև մինչև այս պահը խնդիր կա քարտեզների հետ կապված։ Այս մասին մամուլի ասուլիսի ժամանակ ասաց ՀՀ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը։

Նրա խոսքով՝ հայկական կողմը պատրաստ է իրավական հիմք ունեցող քարտեզներով մետրերի շեղությամբ ցույց տալ, թե որտեղով է անցնում Հայաստանի և Ադրբեջանի սահմանը։

«Հանդիպումը Իջևան-Ղազախ հատվածում կրկին անցկացնելու որոշման մեջ պետք չէ ինչ-որ բան տեսնել, կարևորը, որ դա տեղի է ունենում Հայաստանի և Ադրբեջանի սահմանին»,- նշեց նա։

Հիշեցնենք, որ Իջևան-Ղազախ հատվածում այսօր սպասվում է Հայաստանի և Ադրբեջանի միջև պետական սահմանի սահմանազատման ու սահմանային անվտանգության հարցերի հանձնաժողովի և Ադրբեջանի ու Հայաստանի միջև պետական սահմանի սահմանազատման պետական հանձնաժողովի 6-րդ հանդիպումը:

Նմանատիպ նյութեր