877 դիտում
11:04 11-06-2024
Եթե անկեղծ սրտով աղոթեք, ավելի շատ քաղաքական կշիռ կունենա, չնայած «Հայր մեր»-ն էլ, երևի, նորմալ չգիտեն ձեզ մոտ․ Կոնջորյանը՝ ընդդիմությանը
Մեր գործընկերները, որպեսզի իրենց հետևորդներին բացատրեն իրենց կողմից նախաձեռնված անհեռանկար գործընթացը, ներկայացնում են, թե իբր քաղաքական մեծամասնությունը պարտավոր է գալ, այդ նիստը անցկացնել, բայց չի գալիս։ Այս մասին «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության անունից ունեցած ելույթում ասաց խմբակցության ղեկավար Հայկ Կոնջորյանը։
«Պարո՛ն Մինասյան, Դուք կուլտուրական մարդ, ո՞վ է Ձեզ հուշել, որ նման «հայդուկավարի» տեքստեր ասեք, ախր Դուք շատ լավ գիտեք Սահմանադրությունն էլ, կանոնակարգն էլ, օրենքն էլ։ Հիմա, որ մեզ մեղադրում եք, որ չենք գալիս նիստերին, մենք էլ պետք է ասենք, որ դուք ամիսներ շարունակ, աշխատավարձ էինք ստանում, բայց չէիք մասնակցում նիստերին։ Խորհրդի նիստերին ձեզ այնքան չենք տեսնում, դեմքերդ մոռանում ենք, ասում ենք այս ովքեր են եկել, հետո մոտիկից նայում ենք տեսնում ենք դուք եք»,- ասաց նա։
Անդրադառնալով ուղերձի տեքսին՝ Կոնջորյանն ասաց․ «Խրոխտ տեքստեր եք ասում, հրաժարականի պահանջ եք ներկայացնում, ասում եք ՔՊ-ից էլ քանի հոգի միացել են, վերջում բերում եք ուղերձի տեքստ, որը եթե ընդունվի էլ իրավական նշանակություն չունի։ Եթե անկեղծ սրտով աղոթեք, դա ավելի շատ քաղաքական կշիռ կունենա, քան ձեր ուղերձի տեքստը՝ ձեր նպատակադրումների համատեքստում, բայց դա էլ նորմալ չեք անում, «Հայր մեր»-ն էլ, երևի, նորմալ չգիտեն ձեզ մոտ։ Այն նարատիվը, որ ուղերձը խնդիր է լուծելու, բայց ՔՊ-ն չի գալիս ու այդ խնդիրները չեն լուծվում, դրանով անամոթաբար ստում եք ձեր հետևորդներին»։

Նմանատիպ նյութեր
44980 դիտում
10:26 01-11-2017
Բանակի տեղը չգիտեն, դիրքերի տեղը չգիտեն, բայց բանակից են խոսում. «Մառոզ». «Ժամանակ»
3591 դիտում
10:47 17-03-2018
Նորմալ հարաբերությունները ձեզ ավելի շատ են պետք, քան մեզ. «Առավոտ»
Այս բաժնից
2332 դիտում
09:03 19-01-2025
Երեկոյան ժամերին սպասվում է ձյուն