Ընդդիմության այս նախագիծը ոչ թե պարզապես պոպուլիզմ է, այլ «շուստրի» պոպուլիզմ, որովհետև որակյալ պոպուլիզմը դժվար բան է իրականում: Այս մասին խորհրդարանում «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության անունից ելույթում ասաց խմբակցության ղեկավար Հայկ Կոնջորյանը:
Նշենք, որ «Հայաստան» խմբակցությունը նախաձեռնել է օրենքի նախագիծ, համաձայն որի՝ առաջարկում է 2026 թվականի հունվարի 1-ից նվազագույն կենսաթոշակի չափը սահմանել այնպես, որ այն պակաս չլինի պարենային զամբյուղի ամսական արժեքից, իսկ միջին աշխատանքային կենսաթոշակի չափը պակաս չլինի սպառողական զամբյուղի ամսական արժեքից:
«Ի՞նչ է ասում ընդդիմությունը:
Ասում է՝ համաձայն ենք, որ Կառավարության ծրագրով դուք նախատեսում եք դա անել, համենայն դեպս, արտահայտել եք այդ քաղաքական հանձնառությունը: Եվ ասում են՝ շատ ենք ուզում, որ դա տեղի ունենա, բայց եկեք մի հատ էլ մեր բերած օրենքով ամրագրենք, որ դա պիտի տեղի ունենա, և ձգտում ենք դրան, որ երբ Կառավարությունը, իր ծրագրի համաձայն, այս թիրախին հասնի, մեր ընդդիմությունը գա, ասի՝ այ, տեսեք, մենք այդ օրենքը, որ չբերեինք, այս ապիկար իշխանությունը ոչ մի պարագայում չէր հասնի իր խոստման կատարմանը, իսկ եթե հանկարծ չկատարվի, ասեն՝ սիրելի՛ թոշակառուներ, մենք ուզում էինք ձեր թոշակները բարձրացնել, բայց այս իշխանությունը հրաժարվեց օրենքի ընդունումից և թոշակների բարձրացումից»,- հայտարարեց Կոնջորյանը:
Նրա խոսքով՝ ընդդիմությունը բերել է օրենքի մի նախագիծ, որի ցանկացած ելքի պարագայում պետք է արդարանա ինչ-որ կերպ:
Անդրադառնալով ընդդիմադիր պատգամավոր Արթուր Խաչատրյանի քննադատություններին՝ նկատեց՝ ընդդիմությունն այսօր ապօրինի գույքի գլխավոր շահառուն է:
«Էս թեմայի համատեքստում ասում է՝ փոխվարչապետներին մեքենա եք առել, ինչի՞ փոխվարչապետը ջորիով չի գնում Ադրբեջանի փոխվարչապետի հետ հանդիպի: Է, տեսել ենք ձեզ, էլի, քանի՞ անգամ եք ջորիով գնացել բանակցությունների:
Գնացե՞լ եք: Այսօր դատախազությունը այնքան ապօրինի գույք է ուզում, մեջը մի հատ ջորի չկա բառի բուն և մեքենաշինական իմաստով: Միլիարդների ապօրինի գույք է ուզում: Այսինքն՝ ասում է՝ փոխվարչապետների ծառայողական մեքենայով կարելի էր թոշակները բարձրացնել:
Էլի եմ ասում՝ քանի՞ ջորի կա ձեր տների դիմաց կանգնած, ձեր շեֆերի դղյակների դիմաց քանի ջորի կա ապօրինի գույքի բռնագանձման մասին օրենքով: Չկա: Իսկ ջորին ձեր ստեղծած Հայաստանն է եղել, ձեր կառուցած այն ժամանակվա Հայաստանի կերպարն այդ ջորին է եղել, որը այսօր ուզում ենք փոխարինել նորմալ, ժամանակակից էլեկտրամոբիլով՝ խնայող, խելացի, նորմալ պետություն, որը կկարողանա իր բնակիչներին, թոշակառուներին վճարել արժանապատիվ կենսաթոշակ»,- ասաց Կոնջորյանը:
Նրա խոսքով՝ 650 հազար թոշակառուների՝ միայն 1000 դրամով թոշակը բարձրացնելու համար տարեկան հարկավոր է 20 միլիոն դոլար:
«Ընդ որում՝ եթե բարձրացրեցիր, հա հավերժ է, միանգամյա չէ: Դա մեքենայի պես չէ, որ առար 1 անգամ, հետո առնում ես 5-10 տարի հետո: Իմ գործընկերն ասաց՝ 2018 թվականին նվազագույն կենսաթոշակը եղել է 16 հազար 800 դրամ, հիմա 36 հազար դրամ է, որը տարեկան հավելյալ 380 միլիոն դոլար է»,- ասաց Կոնջորյանը: