211652_close_icon
views-count941 դիտում article-date 15:41 15-07-2022

Փաշինյանը հողային բարեփոխումների հարցով աշխատանքային խումբ է ստեղծել. այն կղեկավարի Քերոբյանը

ՀՀ վարչաետը աշխատանքային խումբ ստեղծելու եվ դրա անհատական կազմը հաստատելու մասին որոշում է ստորագրել։ Աշխատանքային խմբի ղեկավարը էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանն է: Խմբում են նաեւ էկոնոմիկայի փոխնախարար Արման Խոջոյանը, ՏԿԵ փոխնախարար Վաչե Տերտերյանը, Արդարադատության փոխնախարար Ա. Հարությունյանը:

Որոշման մեջ ասվում է.
«Հիմք ընդունելով «Կառավարության կառուցվածքի և գործունեության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 7-րդ հոդվածի 5-րդ մասը և

Հայաստանի Հանրապետության կառավարության 2021 թվականի փետրվարի 25-ի N 252-Լ որոշման հավելվածի 130-րդ կետը՝

1. Ստեղծել աշխատանքային խումբ՝ Հայաստանի Հանրապետությունում հողային բարեփոխումների անհրաժեշտության և հայեցակարգային մոտեցումների մասին քննարկման շարունակականությունն ապահովելու նպատակով:

2. Հաստատել աշխատանքային խմբի անհատական կազմը՝ համաձայն հավելվածի։

3. Աշխատանքային խմբի ղեկավարին՝ սույն որոշումն ուժի մեջ մտնելուց հետո երկամսյա ժամկետում Հայաստանի Հանրապետության վարչապետի աշխատակազմ ներկայացնել տեղեկատվություն կատարված աշխատանքների վերաբերյալ:

Նմանատիպ նյութեր