Տիգրան Ավինյանը աշխարհահռչակ ջութակահարին պարգևատրել է Երևանի քաղաքապետի ոսկե մեդալով
Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանը ֆեյսբուքի իր էջում գրառում է կատարել.
«Երևանը շարունակում է քաղաքի մարդկանց ու հյուրերին մատուցել բարձրարժեք արվեստ:
Այս քաղաքականության մասն է կազմում նաև «Երևան» պատանեկան սիմֆոնիկ նվագախմբի ստեղծումը:
Այս օրերին, աշխարհահռչակ ջութակահար Ավգուստին Հադելիխը մայրաքաղաքում է ՝ այսօր «Երևան» պատանեկան սիմֆոնիկ նվագախմբի հետ համատեղ համերգով հանդես գալու նպատակով:
Համաշխարհային երաժշտարվեստի, ինչպես նաև Երևան քաղաքի մշակութային կյանքի զարգացման գործում ներդրած նշանակալի ավանդի համար՝ աշխարհահռչակ ջութակահարին պարգևատրել եմ Երևանի քաղաքապետի ոսկե մեդալով»: