211652_close_icon
views-count76170 դիտում article-date 22:16 07-06-2024

Մшհվան ելքով վրաերթ՝ Պռոշյան գյուղում. «Cadillac»-ը ստորգետնյա անցման մոտ վրաերթի է ենթարկել հետիոտնին, վերջինը տեղում մшհացել է. 1 տարի առաջ էլ նույն վայրում վրաերթի էր ենթարկվել մшհացածի հայրը. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ

Այսօր՝ հունիսի 7-ին, մահվան ելքով վրաերթ է տեղի ունեցել Կոտայքի մարզում։ Ժամը 21:00-ի սահմաններում ՀՀ Ներքին գործերի նախարարության Ոստիկանության Կոտայքի մարզային վարչությունում, ոստիկանության Նաիրիի բաժնում և ՀՀ ՆԳՆ Ոստիկանության Պարեկային ծառայության Կոտայքի մարզի գումարտակում օպերատիվ տեղեկություններ են ստացվել, որ Պռոշյան գյուղում մահվան ելքով վրաերթ է տեղի ունեցել։

Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, ժամանել են ոստիկանության Կոտայքի մարզային վարչության պետ Ռուբեն Դավթյանը, ոստիկանության Նաիրիի բաժնի պետ Սանթուր Դուրգարյանը, ՊԾ Կոտայքի մարզի գումարտակի 2-րդ վաշտի 2-րդ դասակի պարեկները՝ գումարտակի հրամանատար Արտյոմ Սահակյանի, գումարտակի հրամանատարի տեղակալ Լևոն Բադալյանի, գումարտակի ծառայության տեսուչ Կառլեն Բաղյանի, մարզի օրվա պատասխանատու, նույն գումարտակի 1-ին վաշտի հրամանատար Վահագն Կարապետյանի գլխավորությամբ։

Տարածքը սահմանազատել են պարեկները և տեղում իրականացնում են հերթապահություն, քանի որ մինչ պարեկների ժամանումը մահացածի հարազատներն ու մեծ թվով քաղաքացիներ, այդ թվում՝ վարորդներ, մեքենաները կայանել էին ու ստեղծել արհեստական խցանում։ Պարեկների ժամանումից րոպեներ անց երթևեկությունը կարգավորվեց։

Պարզվել է, որ Արագածոտնի մարզի բնակիչ 28-ամյա Արամազդ Ղ.-ն, իր վարած «Cadillac» մակնիշի ավտոմեքենայով Երևան-Աշտարակ ավտոճանապարհի Պռոշյան գյուղի վարչական տարածքում վրաերթի է ենթարկել փողոցը չթույլատրելի հատվածով անցնող Կոտայքի մարզի բնակիչ 42-ամյա Տաթևիկ Ս.-ին։

Դեպքի վայր ժամանած Երևանի 103 շտապօգնության բժիշկների հերթապահ խումբը արձանագրել է հետիոտնի մահը։

Դեպքի վայր է ժամանել նաև Կոտայքի մարզի դատախազության ավագ դատախազ Արսենյանը։

Դեպքի մասին ոստիկանության Նաիրիի բաժնից տեղեկությունը փոխանցել են ՀՀ քննչական կոմիտեի Կոտայքի մարզային քննչական վարչության Նաիրիի քննչական բաժին, որտեղից ժամանել է քննչական խումբը՝ վարչության պետ Հովհաննես Չալաբյանի, Նաիրիի քննչական բաժին պետ Հայկարամ Հակոբյանի և հատկապես կարևոր գործերով ավագ քննիչ Վահե Կակոյանի գլխավորությամբ։

Դեպքի փաստով Վ. Կակոյանի որոշմամբ նախաձեռնվել է քրեական վարույթ։

Քննիչի որոշմամբ ավտոմեքենան տեղափոխվել է ոստիկանության Նաիրիի բաժնի պահպանվող հատուկ տարածք։

Վարորդը տեղում ենթարկվել է սթափության փորձաքննության, եղել է սթափ։

Վարորդն էլ փախուստի չի դիմել, փորձել է օգնություն ցուցաբերել և ահազանգել է շտապօգնություն. այդ մասին նշում էին դեպքի վայրում հավաքված քաղաքացիները։

Ֆոտոլրագրողը հայտնում է, որ վրաերթը տեղի է ունեցել ստորգետնյա անցման մոտ, իսկ ստորգետնյա անցումն ամբողջությամբ կահավորված է լուսավորությամբ ու բավական անվտանգ է։ Հետևաբար, եթե հետիոտնը անցներ ստորգետնյա անցումով, ապա ողբերգական դեպքը տեղի չէր ունենա։

Դեպքի վայրում հավաքվածները նշում էին նաև, որ 1 տարի առաջ նույն վայրում վրաերթի է ենթարկվել այսօր մահացածի հայրը. նա ստացել էր մարմնական վնասվածքներ։

Լուսանկարները և տեսանյութը՝ Գագիկ Շամշյանի

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով։
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 116+
116+
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր