211652_close_icon
views-count1534 դիտում article-date 11:09 06-06-2024

Cerebrum Intellectus․ Fastex-ը Web3 ինտերակտիվ քննարկումներ է կազմակերպել երեխաների համար (լուսանկարներ, տեսանյութ)

Հունիսի 1-ին և 2-ին Երեխաների պաշտպանության միջազգային օրվա առթիվ «Երազ» այգում տեղի է ունեցել Kids Fest-ը, որտեղ արտադրողները այցելուներին են ներկայացրել մանկական թեմատիկայով 100-ից ավելի տաղավարներ։
Միջոցառման գլխավոր գործընկերն էր Fastex-ը։

Kids Fest-ի երկու օրերի ընթացքում Cerebrum Intellectus-ի դասընթացավարները երեխաների համար կազմակերպել են հետաքրքիր և ինտերակտիվ քննարկումներ, կիսվել Web3 հայեցակարգին վերաբերող վերջին նորություններով, պատմել Dream Factory-ի բազում տեխնիկական հնարավորությունների մասին և երեխաներին սովորեցրել ստեղծել NFT-ներ։

Fastex-ը, կարևորելով սոցիալական պատասխանատվության գործառույթը, շարունակելու է աջակցել նմանատիպ նախաձեռնություններին։
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 5+
5+
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր