Փրկարարները բռնել են իժ տեսակի օձին և տեղափոխել անվտանգ տարածք
Հունիսի 17-ին՝ ժամը 12:58-ին, «911» ծառայությանն ահազանգ է ստացվել, որ Երևան քաղաքի Ռուբինյանց փողոցի տներից մեկի բակում օձ է նկատվել, որին բռնելու և անվտանգ տարածք տեղափոխելու համար անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
Դեպքի վայր է մեկնել ՀՀ ԱԻՆ ՓԾ հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ:
Փրկարարները բռնել են իժ տեսակի օձ և տեղափոխել անվտանգ տարածք: