211652_close_icon
views-count967 դիտում article-date 12:21 03-06-2024

Պարոն Քյարամյան, եթե չեք ուզում, մի իջեք Ձեր բարձունքից, մի օր մենք ինքներս կբարձրանանք այդտեղ. Բագրատ Սրբազան

Պետք է հասկանանք քննչական կոմիտեն գործում է միայն քաղաքացիների դեմ, թե՞ նաև քայլեր է ձեռնարկել ոստիկանական գործողությունների հետ կապված, որոնք տեղի են ունեցել այս ընթացքում։

Այս մասին Քննչական կոմիտեի դիմաց հայտարարեց «Տավուշը հանուն հայրենիքի» շարժման առաջնորդ Բագրատ Սրբազանը։

Նա նշեց, որ իրենց համար անընդունելի են այն գործողությունները, երբ «կարմիր գլխարկավորները» 40 հոգով մեկ մարդու են ծեծում, անընդունելի են ԱԳՆ դիմաց տեղի ունեցած բռնությունները։

«Անցյալ օրը ԱԳՆ դիմաց էլ պատվական տարեց մարդու նկատմամբ բռնություն գործեցին, գողացան, տարան յոթ հոգի էլ գլխին ոտքին հարվածեցին, 19-ամյա երիտասարդի մարմնի վրա ոստիկանական կոշիկի հետքեր կան, 2 սարկավագի գողացել, տարել են, մեկի գլուխը բացված։ Մենք հստակ ասել ենք՝  նրանք ովքեր մեր շարքերից որևէ կերպով անօրինական գործողության կդիմեն, նրանք կապ չունեն այս շարժման հետ, նրանք ներդրված են, դրանց ապացույցներն էլ կան»,- ասաց նա։

Նա նշեց, որ իրենց պահանջն է, որ Քյարամայնաը կամ որևէ ներկայացուցիչ իջնի իր քաղաքացիների հետ հանդիպելու։

Ապա` Սրբազանը անդրադարձավ ոստիկանների քանակին և հարցրեց՝ ինչի՞ համար են այսքան ոստիկանները։
«Ստախոսի սիրտը բացի պաղպաղակ ուտելուց ու հեծանիվ քշելուց արյուն է ուզում։ Ոստիկանական շարքերը հանել է  ժողովրդի դեմ։ Մենք առավելագույն զսպվածություն ենք ունենալու, նա՝ այդ ստախոսը արյուն է ուզում․ քեզ այդ հաճույքը չենք տալու, մի երազի,բայց մենք մեր հաճույքը ստանալու ենք»,- հայտարարեց նա։

Քննչական կոմիտեից առաջարկում են քաղաքացիներին «դիմում գրել», որպեսզի ընդունեն մարդկանց և պատասխանեն իրենց հարցերին։ Բագրատ Սրբազանը կատակեց՝ թուղթ ու գրիչ ունե՞ք, հիմա 1000 դիմում կգրենք։

«Պարոն Քյարամյան, եթե չեք ուզում, մի իջեք Ձեր բարձունքից, մի օր մենք ինքներս կբարձրանանք այդտեղ։ Իսկ դուք, պարոն Ղազարյան, մի վիրավորեք մեր բանականությունը։ Մենք վայրենիներ չենք, որոնց դեմ ձեզ բերել են»,- ասել է Սրբազանը։

Նմանատիպ նյութեր