1396 դիտում
21:28 01-06-2024
Վաղը, որ գամ Քննչական կոմիտե, Արգիշտի Քյարամյան, կտեսնենք՝ կկալանավորես, թե չես կալանավորի. Բագրատ Սրբազան
Բագրատ սրբազանը վաղը կայցելի Քննչական կոմիտե: Այս մասին նա այսօր` հունիսի 1-ին հայտարարեց Գյումրու Թատերական հրապարակում հանրահավաքի ժամանակ:
«Հրմշտեցին հարվածներ, ծեծ ջարդ, տարեկլ են նախկին փոխնախարար, ռազմական բժիշկ, որը վերջին մարդն է եղել Ստեփանակերտի հոսպիտալում, մեր սարկավագներին, եւ վերջում էլ ուզում են քրեական գործ հարուցեն, ասում են քար են նետել այդ մարդիկ: Քար չկա այդ տարածքում, որ զոռով ուզես գտնել, չես գտնի: 40 հոգի բորենիներով խոշտանգել են Աշոտ Սիմոնյանին, գնում ենք Ներքին գործերի նախարարություն, ասում են ծառայողական քննություն է ընթանում, իսկ փողոցում կանգնած մարդկանց բռնում, տանում են ու միանգամից քրեական գործեր են հարուցում:
Պետք է առնվազն 10 ոստիկան պատժվի, դրանք ոստիկան չեն, խուլիգաններ են, փողոցային բանդա, ոհմակ: Ինձ սրանով ոչ ոք չի կարող վախեցնել, այս քրեական գործերն էլ հարուցել են, որպեսզի ասեն` շրջանակն են փնտրում, շրջանակներ մի փնտրեք, պատասխանատուները ձեր առջեւ կանգնած են ամբողջությամբ եւ պատասխանատվությունից էլ չեն վախենում: Այդ գործերը հարուցել են տղաների վրա, վախեցնելու համար եւ միաժամանակ հող նախապատրաստելով մեզ կալանավորելու համար: Վաղը, որ գամ Քննչական կոմիտե՝ Արգիշտի Քյարամյան, կտեսնենք՝ կկալանավորես, թե չես կալանավորի, եղա՞վ: Դեռ քո բաժինը ստանալու ես Արգիշտի Քյարամյան»,-ասաց նա: Բագրատ Սրբազանը հավելեց, որ որեւէ պաշտոնյա մեր երկրում պետք է պատասխանատու լինի իր խոսքերի համար:

Նմանատիպ նյութեր
1009 դիտում
12:21 03-06-2024
Պարոն Քյարամյան, եթե չեք ուզում, մի իջեք Ձեր բարձունքից, մի օր մենք ինքներս կբարձրանանք այդտեղ. Բագրատ Սրբազան
1321 դիտում
21:46 02-06-2024
Առավոտ ժամը 10:00-ին ես գնալու եմ Քննչական կոմիտե. Բագրատ Սրբազան
Այս բաժնից
385 դիտում
18:06 22-01-2025
Տիգրան Գալստյանը հանդիպել է Ռումինիայի Սենատի արտաքին քաղաքականության հանձնաժողովի նախագահի հետ
508 դիտում
17:42 22-01-2025
Ժամանակավորապես կդադարեցվի Մատենադարանից մինչև Ազատության հրապարակ ընկած ճանապարհահատվածի երթևեկությունը
943 դիտում
17:28 22-01-2025
Օպերայի և բալետի թատրոնն այլևս ազգային չի լինի. ԱԺ-ն ընդունեց նախագիծը