1231 դիտում
18:23 29-05-2024
Էրդողանը Նեթանյահուին անվանել է «արյունարբու հիվանդ, մոլագար, հոգեկան և վամպիր»
Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը, ելույթ ունենալով իշխող «Արդարություն և զարգացում» կուսակցության (AKP) խորհրդարանական խմբակցության նիստում, Իսրայելի վարչապետին անվանել է «արյունարբու հիվանդ, մոլագար, հոգեկան և վամպիր», հաղորդում է Anadolu-ն։
Նրա խոսքով՝ «ոչ մի պետություն, այդ թվում՝ Թուրքիան, չի կարող անվտանգ լինել, քանի դեռ Իսրայելը չի ենթարկվում միջազգային իրավունքին և իրեն պարտավորված չի համարում միջազգային իրավունքը»։
Էրդողանն ասել է, որ միջազգային հանրությունը, առաջին հերթին արևմտյան երկրները՝ Միացյալ Նահանգների գլխավորությամբ, «անտեսում են Իսրայելի հանցագործությունները Գազայի հատվածի խաղաղ բնակչության դեմ»։
«Ոչ մի հավատ չի արդարացնում անմեղ քաղաքացիներին վրաններում գետնին այրելը: Աշխարհը ուղիղ եթերում հետևում է Նեթանյահու անունով վամպիրի բարբարոսությանը։ (Պաղեստինցի խաղաղ բնակիչների) արյունը նույնպես գտնվում է Միացյալ Նահանգների, Եվրոպայի պետությունների և կառավարությունների ղեկավարների ձեռքերում, ովքեր իրենց լռությամբ դարձել են Իսրայելի «վամպիրիզմի» գործընկերները»,- մասնավորապես ասել է Էրդողանը։

Նմանատիպ նյութեր
2016 դիտում
10:41 09-09-2014
Հոգեկան հիվանդ որդին դանակի 23 հարվածով սպանել է հոգեկան հիվանդ հորը. տեսանյութ
1777 դիտում
15:56 26-04-2023
Ահազանգ իրավապահներին. Դասղեկը երեխային հոգեկան հիվանդ է անվանել, հղի մորը քաշքշել են․ «Առավոտ»
Այս բաժնից
901 դիտում
20:29 28-01-2025
Հարավային Կորեայի Բուսանի օդանավակայանում ինքնաթիռի պոչը բռնկվել է թռիչքից առաջ. կան տուժածներ
1369 դիտում
18:25 28-01-2025
Հայաստանի հետ սահմանին ադրբեջանական նոր օդանակավակայանը կշահագործվի այս տարի. Ալիև
946 դիտում
15:15 28-01-2025
Սերբիայի վարչապետը հրաժարական է տվել