211652_close_icon
views-count23994 դիտում article-date 11:45 28-05-2024

Հակասանիտարական վիճակ՝ Դիլիջան քաղաքում․ կեղտաջրերը դիտահորերից թափվում ու ողողում են փողոցներ, առևտրի տաղավարներ, իսկ «Արու» մականվամբ քաղաքապետը առաջնորդվում է «էշ, մի սատկի, գարուն կգա» կարգախոսով․ ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ

Արդեն մի քանի օր է՝ Տավուշի մարզի Դիլիջան քաղաքի գլխավոր փողոցներից մեկում տիրում է գարշահոտություն ու հակասանիտարական վիճակ։ 

Ինչպես տեղից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, կոյուղատարերի խցանման պատճառով Կալինինի փողոցում դիտահորերից կեղտարերը դուրս են գալիս ու ողողում ոչ միայն ճանապարհը, այլ բնակիչների տներն ու մոտակա տարածքում գործող «օբյետկները», այդ թվում առևտրի փոքրիկ տաղավարներ։ 

Ֆոտլորագրողի հետ զրույցում բնակիչները արդարացիորեն իրենց զայրույթն էին ուղղում Դիլիջան խոշորացված համայնքի ղեկավար, արդեն «Արու» մականունը ստացած Դավիթ Սարգսյանին, ասելով․  

«Քաղաքապետը նշված հատվածով մի քանի անգամ շրջել է, զարմանում ենք, որ ոչ մի միջոց չի ձեռնարկում խնդիրը կարգավորելու ուղղությամբ։ Զանգահարում ենք քաղաքապետարան, այնտեղից պատասխանում են, թե դա մեր գործը չի, ջրմուղի գործն է, հավանաբար նկատի ունեն «Վեոլիա ջրին», զանգում ենք այնտեղ, այնտեղից պատասխանում են, թե քաղաքապետարանի իրավասության մեջ է։ Ժողովրդի լեզվով ասած «աջ ձեռքը չգիտի, ինչ է անում ձախը» կամ «շունը տիրոջը չի ճանաչում»։

Հետաքրքիր է քաղաքապետը, որ գնում գալիս է, հոտը չի զգում, թե հլը նրա մոտ «կոռոնա» վիճակ է, իսկ գուցե վարդագույն ակնոցներ է դրել, որ էս բարձիթողի վիճակը չի նկատում։ Ամեն դեպքում տհաճ է ու Դիլիջանը ճանաչվել է զբոսաշրջային քաղաք, բայց եթե այսպես են քաղաքը պահում ու զբոսաշրջությունը զարգացնում, ինչ կմտածեն քաղաքի հյուրերն ու զբոսաշրջիկները»։ 

Լուսանկարներն ու տեսանյութը՝ Գագիկ Շամշյանի
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 55+
55+

Նմանատիպ նյութեր