Արթիկում հետընտրական կրքեր են. մանկապարտեզի տնօրենի աշխատասենյակից գաղտնալսող սարք է հայտնաբերվել. «Հայկական ժամանակ»
«Հայկական ժամանակ» թերթը գրում է. «Շիրակի մարզի Արթիկ քաղաքում հետընտրական կրքերը չեն հանգստանում: Սկանդալային իրավիճակների մեջ են հայտնվել մանկապարտեզների որոշ տնօրեններ:
Ապրիլի 25-ին Արթիկի թիվ 4 մանկապարտեզի տնօրեն Հասմիկ Աջամօղլյանի աշխատասենյակից հայտնաբերվել է գաղտնալսող սարք: Այս մասին armtimes. com-ի հետ զրույցում ասաց մանկապարտեզի տնօրենը: Բացեցինք սարքը, տեսանք, որ մեջը «Վիվասելի» քարտ կա` կարմիր լույսը միացված: Մենք քարտը հանեցինք, դրեցինք հեռախոսի մեջ, ստացանք զանգեր: Ես գիտեմ` ում քարտն է, ինչ նպատակով է դրվել, բայց անուններ չեմ կարող տալ, քանի որ քրեական գործ կա»,- մանրամասնել է Աջամօղլյանը»։
Թերթը հավելում է, որ մանկապարտեզի տնօրենի խոսքով՝ այս ամենը կատարվում է այն պատճառով, որ ինքը ՏԻՄ և Աժ ընտրությունների ժամանակ սատարել է ՀՀԿ-ի թեկնածու Մուշեղ Պետոյանին:
Մանրամասն՝ թերթի այսօրվա համարում: