Արցախից բերված խաչքարերը Ախթալայում տեղադրելու համար քրեական վարույթ է նախաձեռնվել․ aravot.am
Aravot.am-ի տեղեկություններով՝ Գուգարաց թեմի առաջնորդարանի նախաձեռնությամբ, Տեր-Հովհան Եպիսկոպոս Հակոբյանի թույլտվությամբ ՝ Ախթալա հանրապետական նշանակության հուշարձանի մուտքի մոտ, դարպասի դիմաց և դարպասից ներս տեղադրվել է 6 խաչքար, ինչի համար նախաձեռնվել է քրեական վարույթ:
ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության «Պատմամշակութային արգելոց-թանգարանների և պատմական միջավայրի պահպանության ծառայության» ՊՈԱԿ-ից հաղորդում է ստացվել, որ առանց լիազոր մարմնի համապատասխան թույլտվության է խաչքարերը տեղադրվել, ինչի համար պահանջել են ձեռնարկել համապատասխան միջոցներ՝ խաչքարերը վանական համալիրի տարածքից հեռացնելու ուղղությամբ: Նախնական տեղեկություններով՝ խաչքարերի տեղադրման հետևանքով պետական պահպանության տակ գտնվող վանական համալիրն է վնասվել և համալիրի պատմական միջավայրի խախտումներ են արձանագրվել:
Դեպքի առթիվ նախաձեռնված քրեական վարույթի շրջանակում կատարվել է նշված տարածքի զննություն, հաստատվել է խաչքարերի առկայությունը, դրանք տեղադրելու հանգամանքների առնչությամբ գրություն է ուղարկվել Հայ առաքելական եկեղեցու Գուգարաց թեմի առաջնորդարան, պատճառված հնարավոր վնասի առնչությամբ նշանակվել է դատամշակութաբանական փորձաքննություն։
Տեր Հովհան Հակոբյանը Aravot.am-ի հետ զրույցում ասաց, որ խաչքարերի տեղադրման համար նախաձեռնված քրեական վարույթից տեղեկություն չունի. «Խաչքար տեղադրելն ինչ կապ ունի պատմամշակութային աղճատման հետ, ո՞վ է նման բան ասում: Ես տեղյակ չեմ այդ վարույթի մասին» :
Ամբողջական հոդվածը՝ սկզբնաղբյուր կայքում։