211652_close_icon
views-count1381 դիտում article-date 23:21 26-05-2024

Պայքարը շարունակվում է, առավոտյան ժամը 08։00-ից սկսվելու են անհնազանդության խաղաղ գործողություններ․ Բագրատ Սրբազանը ներկայացրեց՝ որտեղ ինչ պետք է արվի

Պայքարը շարունակվում է, առավոտյան ժամը 08։00-ից սկսվելու են անհնազանդության խաղաղ գործողություններ։

Ինչպես Հանրապետության հրապարակից հայտարարեց Բագրատ Սրբազանը, բաց պետք է մնան միայն Լոռի և Տավուշ գնացող ճանապարհները։

«Մնացած բոլոր հնարավոր և անհնար տարբերակներով, Մեղրիից սկսած, բոլոր տեղերում անհնազանդության գործողություններ են տեղի ունենալու։ Բոլոր տեղերում։ Ես  ժամը 08։15 լինելու եմ Սուրբ Աննա եկեղեցու բակում՝ մինչ այդ իմ անելիքը կատարած»,- ասաց Սրբազանը՝ առայժմ չմանրամասնելով, թե ինչ է անելու մինչև եկեղեցի գալը։

«Մենք պետք է ճնշում գործադրենք, չթողնենք իրենց որևէ հնարավորություն՝ աշխատանքի գալու, որովհետև նրանք աշխատանք չունեն, վաղուց ազատված են էդ գործից, պատասխանատվություն չեն կրում ոչ մի բանի համար։ Ե՛վ  բարոյապես, և՛ իրավապես ամբողջությամբ ինքնազրկել են իրենց՝ լինելու այն պաաշտոնյաները, որոնց դուք վարձել եք։ Իրենց բառերն եմ ասում․ դուք վարձել եք իրենց, ժողովո՛ւրդ, և այդ վարձի գինն իրենք պետք է վճարեն»,- հայտարաարեց Բագրատ Սրբազանը։

Նմանատիպ նյութեր