31971 դիտում
15:11 21-05-2024
Արտակարգ դեպք՝ Կոտայքի մարզում․ 3-ամյա երեխան կանգնել է մահճակալին, պատուհանը բացել և 3-րդ հարկից անզգուշաբար դուրս է ընկել
SHAMSHYAN.com-ի տեղեկություններով՝ մայիսի 18-ին, արտակարգ դեպք է տեղի ունեցել Կոտայքի մարզում։ Ժամը 22։10-ի սահմաններում ՀՀ Ներքին գործերի նախարարության ոստիկանության Չարենցավանի բաժին հաղորդում է ստացվել «Աբովյան» բժշկական կենտրոնից, որ բնակարանի պատուհանից վայր ընկնելու հետևանքով «ԳՈՒՏ պոլիտրավմա՝ հարցական» ախտորոշմամբ ծնողների ուղեկցությամբ իրենց մոտ բուժօգնության է տեղափոխվել մի երեխա։
Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, հիվանդանոց են մեկնել ոստիկանության Չարենցավանի բաժնի օպերատիվ խումբը՝ օրվա պատասխանատու հերթապահի գլխավորությամբ։
Ոստիկանները պարզել են, որ երեխան Կոտայքի մարզի բնակիչ 3-ամյա Լ․ Ն․-ն է, ով մեկ օր հետո «կատատրավմա, ծոծորակոսկրի, կոնքի, ստորին վերջույթի առաջին մատի կոտրվածք, թոքի սալջարդ» ախտորոշմամբ շտապօգնության ավտոմեքենայով «Աբովյան» բժշկական կենտրոնից տեղափոխվել է «Ուիգմոր քլինիք» բժշկական կենտրոն, որտեղ վերջինս առողջական վիճակը գնահատվել է կայուն ծանր:
Ոստիկանների ձեռնարկած միջոցառումների շնորհիվ պարզվել է, որ երեխան մարմնական վնասվածքները ստացել է իրենց բնակարանի ննջասենյակում առկա մահճակալին կանգնելու, պատուհանը բացելու և պատուհանից դուրս ընկնելու հետևանքով:
Դեպքի փաստով ոստիկանության Չարենցավանի բաժնում կազմվել են փաստաթղթեր, որոնք փոխանցվել են ՀՀ Քննչական կոմիտեի Չարենցավանի քննչական բաժին, որտեղ նախաձեռնվել է քրեական վարույթ։
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով։

Նմանատիպ նյութեր
13496 դիտում
18:57 26-10-2014
Արտակարգ դեպք Գյումրիում. ռետրո նկարող աղջիկը անզգուշաբար ցած է ընկել 2-րդ հարկից