1150 դիտում
19:00 17-05-2024
Դատախազի միջնորդագրի հիման վրա՝ Արարատի մարզի Ղուկասավան և Նիզամի բնակավայրերի վարչական ղեկավարներն ազատվել են աշխատանքից
Դատախազը 2024 թվականին ապրիլի 26-ին միջնորդագիր է ներկայացրել Արարատի մարզի Մասիս համայնքի ղեկավարին՝ Ղուկասավան և Նիզամի բնակավայրերի վարչական ղեկավարների հետ կնքած աշխատանքային պայմանագրերը լուծելու վերաբերյալ:
Մասիս համայնքի ղեկավարի՝ 2024 թվականի մայիսի 2-ի որոշումներով՝ Ղուկասավան և Նիզամի բնակավայրերի վարչական ղեկավարներն ազատվել են աշխատանքից: Դատախազը 2024 թվականի հունվարի 9-ին հանրային քրեական հետապնդումներ էր հարուցել Մասիս համայնքի Ղուկասավան և Նիզամի բնակավայրերի վարչական ղեկավարների նկատմամբ այն բանի համար, որ նրանք, չունենալով 1000-ից ավելի հաշվառված բնակիչ ունեցող բնակավայրի վարչական ղեկավարի պաշտոնում նշանակվելու համար պարտադիր պայման հանդիսացող բարձրագույն կրթություն, ներկայացրել են բարձրագույն կրթություն ունենալու հանգամանքը հավաստող կեղծ դիպլոմներ: 2024 թվականի հունվարի 10-ին վարչական ղեկավարների պաշտոնավարումը կասեցվել էր, իսկ մարտի 29-ին վաղեմության ժամկետներն անցնելու հիմքով՝ դադարեցվել քրեական հետապնդումները:

Նմանատիպ նյութեր
811 դիտում
12:31 31-07-2023
Կդադարեցվի Արարատի մարզի Ղուկասավան բնակավայրի սպառողների գազամատակարարումը
Այս բաժնից
712 դիտում
12:56 10-01-2025
Փաշինյանն իր ճաշակով փոխել է օրհներգի տողերի տեղն ու հպարտանում է, որ օրենք են խախտել. Գեղամ Մանուկյան
2944 դիտում
11:04 10-01-2025
SHAMSHYAN.com-ը խնդրանքով դիմում է բարեգութ մարդկանց. 18-ամյա տղային անհրաժեշտ է հաշմանդամության ակտիվ սայլակ