211652_close_icon
views-count9990 դիտում article-date 13:26 17-05-2024

Ամիօ բանկը ԿՍՊ ծրագրի շրջանակներում ստորագրել է հուշագիր ԿԳՄՍ հետ

«Ամիօ բանկ» ՓԲԸ և ԿԳՄՍ նախարարության միջև կնքվել է փոխըմբռնման հուշագիր ՀՀ բարձրագույն ուսումնական հաստատությունների ուսանողներին կրթավճար տրամադրելու վերաբերյալ:

Հուշագիրը ստորագրել են Ամիօ բանկի Կորպորատիվ կենտրոնի տնօրեն Ազամատ Խակույը և ԿԳՄՍ նախարարի տեղակալ Արթուր Մարտիրոսյանը:

Ազամատ Խակույը հուշագրի ստորագրումը համարում է պատմական իրադարձություն, որը պետություն և բիզնես համագործակցության միջոցով ստեղծում է նոր չափանիշներ ու հնարավորություններ, ինչը չափազանց կարևոր և պատասխանատու աշխատանք է:

«Մեր այս առաջին փոքրիկ քայլն այն բանի ապացույցն է, թե որքան ենք մենք հավատում Հայաստանի ապագային: Այս քայլն առաջին հերթին նշանակալից ներդրում է մարդկային կապիտալում, ովքեր վաղը ստեղծելու են իրենց երազած ապագան Հայաստանի համար: Շնորհակալություն եմ հայտնում, և վստահ եմ, որ այս համագործակցությունը կընդլայնվի»,- ասել է Ազամատ Խակույը:

«Կրթությունը և մարդկային կապիտալի զարգացումը պետության առաջընթացի առաջնային գործոններ են, և շատ կարևոր է, որ մասնավոր հատվածը ևս ներդրում է կատարում այս ոլորտում՝ համահունչ պետական
քաղաքականությանը: Հույս ունենք՝ ձեր օրինակը կլինի վարակիչ այլ տնտեսվարողների համար ևս»,- ասել է Արթուր Մարտիրոսյանը:

Ամիօ բանկն իրականացնում է իր առաջին մասշտաբային բարեգործական ծրագիրը, որի շրջանակներում ՀՀ տարբեր բուհերի սոցիալապես խոցելի խմբերի բարձր առաջադիմությամբ մինչև 25 ուսանողների կտրվի կրթավճար:

Ծրագրի մանրամասներին կարող եք ծանոթանալ Amio Era-ի ինստագրամյան էջում

Կրթությունը հնարավորություն է…

Բանկը վերահսկվում է ՀՀ Կենտրոնական բանկի կողմից:
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 3+
3+

Նմանատիպ նյութեր