1168 դիտում
22:02 14-05-2024
Իսրայելի ռազմաօդային ուժերը հարվածել են ՀԱՄԱՍ-ի կենտրոնակայանին
Իսրայելի ռազմաօդային ուժերը ճշգրիտ հարված են հասցրել ՀԱՄԱՍ-ի կենտրոնական ռազմական շտաբին, որը գտնվում էր Մերձավոր Արևելքում Պաղեստինի փախստականների օգնության և աշխատանքի գործակալության շենքում, Գազայի հատվածի Նուսեյրաթ ճամբարում: Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը՝ վկայակոչելով «ТАСС»-ը, այդ մասին հայտնել է Իսրայելի Պաշտպանության բանակի մամուլի ծառայությունը՝ նշելով, որ հարձակման արդյունքում սպանվել է մոտ 15 մարդ, որոնցից 10-ը՝ արմատական շարժման պարագլխային թևի անդամներ էին։
«Հիմնվելով հետախուզության վրա՝ իսրայելական ռազմաօդային ուժերը ճշգրիտ հարված են հասցրել ՀԱՄԱՍ-ի կենտրոնական ռազմական շտաբի հրամանատարական շտաբին։ Օդային ուժերի հարվածների արդյունքում Գազայի հատվածում սպանվել է ահաբեկչական կազմակերպությունների շուրջ 15 զինյալ, որոնցից 10-ից ավելին ՀԱՄԱՍ-ի անդամներ են եղել»,- ասված է հաղորդագրության մեջ։
Իսրայելական բանակի մամլո ծառայությունը նշել է, որ հարվածն իրականացվել է ճշգրիտ կառավարվող զինամթերքի կիրառմամբ՝ քաղաքացիական անձանց վնասը նվազագույնի հասցնելու նպատակով:

Նմանատիպ նյութեր
1464 դիտում
16:27 21-08-2014
Իսրայելի ռազմաօդային ուժերը ոչնչացրել են ՀԱՄԱՍ-ի երեք առաջնորդի
1255 դիտում
21:32 07-10-2024
Իսրայելի ռազմաօդային ուժերը մեկ ժամում հարվածել են «Հեզբոլլահ»-ի ավելի քան 120 օբյեկտի
1903 դիտում
14:33 04-04-2014
Իսրայելի ռազմաօդային ուժերը հրթիռակոծել են Գազայի հատվածը
Այս բաժնից
706 դիտում
17:25 01-02-2025
Կրեմլի հետ «շատ լուրջ» քննարկում է ընթանում. Թրամփ
817 դիտում
16:52 01-02-2025
Հայ-ադրբեջանական սահմանին իրավիճակը կարող է սրվել տարվա 2-րդ կեսին. Stratfor
646 դիտում
16:23 01-02-2025
Իսրայելը մեծ սխալ կգործի, եթե հարվածի Իրանի միջուկային օբյեկտներին. Արաղչի