1918 դիտում
12:09 21-02-2015
Լևոն Տեր-Պետրոսյանն ու Սերժ Սարգսյանը դեմ առ դեմ չեն հանդիպի. iLur.am
Լևոն Տեր-Պետրոսյանը լիովին բավարարված է Սերժ Սարգսյանի պատասխանով` գնահատելով այն հանգամանքը, որ նրանում հստակորեն շարադրված է վերջինիս տեսակետը «Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցի համահայկական հռչակագրի» վերաբերյալ: Այս մասին [url=http://www.ilur.am/news/view/41486.html]iLur.am[/url] կայքին ասել է ՀԱԿ մամուլի քարտուղար Արման Մուսինյանը։
«Սարգսյանը համարում է, որ հռչակագիրը հրաշալի փաստաթուղթ է եւ արտահայտում է համայն հայության կամքը, մինչդեռ Տեր-Պետրոսյանը համարում է, որ հռչակագիրը Հայաստանի եւ Ղարաբաղի համար վտանգներով հղի փաստաթուղթ է եւ որ առանց հանրաքվեի այն չի կարող արտահայտել համայն հայության կամքը: Մնացյալը հասարակության ու սերունդների դատելիքն է: Ըստ այդմ, քանի որ բանավեճը հրապարակային է, Տեր-Պետրոսյանն այլեւս Սարգսյանի հետ առանձնազրույցի անհրաժեշտություն չի տեսնում»,- ավելացրել է Արման Մուսինյանը:
Նմանատիպ նյութեր
Այս բաժնից
1294 դիտում
22:39 13-01-2025
Մհերը հայրենասեր հայ երիտասարդի վառ օրինակ էր․ Ռոբերտ Քոչարյան
1168 դիտում
22:10 13-01-2025
Հասմիկ Տոլմաջյանը նշանակվել է Շվեյցարիայում ՀՀ դեսպան
1960 դիտում
21:33 13-01-2025
Կորցրինք հայրենասեր, սկզբունքային, նվիրյալ քաղաքացու և գործընկերոջ․ «Հայաստան» խմբակցություն