211652_close_icon
views-count946 դիտում article-date 10:57 09-05-2024

Կիրանցի, Ոսկեպարի բնակիչները սահմանազատումից դժգոհ չեն․ Թունյան

Սահմանազատման գործընթացը կասեցնելու և չկասեցնելու, մի բան անելու կամ չանելու համար կան համապատասխան կառույցներ և նման որոշումներ ընդունելու համար պետք է ունենալ դրա իրավասությունը և բավարար տեղեկատվություն։

Այս մասին լրագրողների հետ զրույցում ասաց ՔՊ-ական պատգամավոր Բաբկեն Թունյանը․

«Կարող են իրենց տեսակետն ունենալ, բայց արտաքին քաղաքականությունը որոշում է դիվանագիտական կառույցը։ Շարժումը սկսեց Կիրանցից և հիմնական խնդիրը կապված էր Կիրանցի և Ոսկեպարի հարող տարածքների հետ։ Մենք այսօր տեսնում ենք, որ թե՛ Կիրանցի, թե՛ Ոսկեպարի բնակիչները սահմանազատման գործընթացից և փաստացի արդյունքներից դժգոհ չեն ու ասում են, որ իրենց ակնկալիքներից ավելին են ստացել»,- նշեց նա։
ՔՊ-ականի խոսքով՝ արդյո՞ք հիմա հիշում են՝ ինչից է սկսել պայքարը և որքանով է ի սկզբանե հայտարարված նպատակն արդիական։ Մարդիկ գնացել էին, որ աջակցեն տեղի բնակչությանը, բայց այդ մարդիկ այսօր որևէ բողոք չունեն։ Սահմանազատման գործընթացն առաջին հերթին արվում է ՀՀ անվտանգության համար։ Եթե այս տարբերակներին դեմ են, ապա այլընտրանքային ոչ լղոզված տարբերակներ պետք է առաջարկեն։ 

«Ես ոչ մի շարժման հետ կապված մտավախություն չունեմ։ Իշխանափոխությա՞ն են ուզում հասնել, ինչքան հիշում եմ իրենց վերջին հայտարարություններում  նման բան այս պահին օրակարգում չունեն, թող հավաքն անեն, իրենց պահանջները հասկանանք և հետո նոր կորոշենք»,- ասաց Բաբկեն Թունյանը։

Պատգամավորը շեշտեց՝ Հայաստանում իշխանության փոփոխություն լինելու է ընտրությունների միջոցով․
«Հավատալը կամ չհավատալը, եկեղեցուց անջատվելը կամ մնալն օրենքով չի կարգավորվում։Բազում մարդիկ անցել են այլ կրոնական կազմակերպությունների շարքեր, խնդրի պատճառն է պետք հասկանալ ու առաջնահերթ Եկեղեցու խնդիրը պետք է լինի։ Եթե ես տեսնում եմ, որ Հայ Առաքելական Եկեղեցին զբաղված է ուրիշ խնդիրներով՝ քաղաքական ու աշխարհաքաղաքական, ապա ենթադրում եմ, որ  գուցե այդպիսի կարծիք լինի, որ մնացած տեղերում անելու բաներ չկան, իսկ ես կարծում եմ, որ շատ անելու բան կա Եկեղեցու տեսանկյունից»,- նշեց պատգամավորը։

Նրա խոսքով՝ ցանկացած մարդ իրավունք ունի քաղաքական կարծիք ունենալ և փորձել տեղ հասցնել, բայց եթե Եկեղեցին ձևավորում է քաղաքական օրակարգ, ապա պետք է պատրաստ լինի, որ քաղաքական բնույթի հարցեր էլ են հնչելու։

«Մենք նայում ենք խնդիրները, խոսույթը և այն մարդկանց, ովքեր շարժումն ուղեկցում են և այնտեղ քաղաքական գործիչներ են։ Եթե առաջ է քաշվելու այսօր հրապարակում իշխանափոխության պահանջ, ինչը բարձրաստիճան հոգևորականների շուրթերով հնչել է մի քանի անգամ, ապա դա ուղիղ քաղաքականություն է»,- ընդգծեց նա։

Նմանատիպ նյութեր