Արցախը պետք է մասնակցի բանակցություններին սկզբից մինչև վերջ, ոչ թե ինչ-որ փուլում. Դավիթ Բաբայան
ԼՂՀ նախագահ Բակո Սահակյանի մամուլի խոսնակ Դավիթ Բաբայանը, հակադարձելով ԵԱՀԿ ՄԽ ռուս համանախագահ Իգոր Պոպովի հայտարարությանը, որ հաջորդ փուլերում Արցախը միայն պետք է մասնակցի բանակցություններին, [color=#CC0000]SHAMSHYAN.com[/color]-ի հետ զրույցում նշեց, որ Արցախը սկզբից մինչև վերջ պետք է մասնակցի:
«Արցախի մասնակցությունը բանակցային պրոցեսին պետք է լինի համապարփակ, մենք պետք է մասնակցենք ցանկացած հարցի շուրջ քննարկումներին՝ մտքերի փոխանակումից մինչև ինչ-որ բանաձևերի, մոտեցումների ամրագրում,»,-ասաց Դ. Բաբայանը:
Իսկ այն, որ ԵԱՀԿ-ի Մինսկի խմբի համանախագահ Իգոր Պոպովն ասում է, որ Լեռնային Ղարաբաղը պետք է վերադառնա բանակցությունների սեղանին «որոշակի փուլում, օրինակ` շրջանակային համաձայնության ձեռք բերումից հետո», Բակո Սահակյանի խոսնակը ողջունում է: