211652_close_icon
views-count23793 դիտում article-date 20:40 05-05-2024

Արտակարգ դեպք՝ Երևանում. Կենտրոնում ծառեր են կոտրվել. բնակիչներն էլ ասում էին՝ մեզ միայն օպերատիվ արձագանքեցին փրկարարներն ու պարեկները, իսկ քաղաքապետարանից ու թաղապետարանից՝ ոչ մի արձագանք. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ

Այսօր՝ մայիսի 5-ին, Երևանում տեղացած հորդառատ անձրևի հետևանքով արտակարգ դեպքեր են տեղի ունեցել նաև Երևանում։ Ժամը 13:00-ի սահմաններում ՀՀ Ներքին գործերի նախարարության Փրկարար ծառայության 911 ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Աբովյան 31 հասցեում ծառեր են կոտրվել։

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, դեպքի վայր են ժամանել Երևանի թիվ 1 հրշեջ-փրկարարական ջոկատից 1 մարտական հաշվարկ։

Օպերատիվորեն ժամանել են նաև ՀՀ ՆԳՆ Ոստիկանության Պարեկային ծառայության Երևան քաղաքի գնդի 3-րդ գումարտակի 2-րդ վաշտի պարեկները՝ գումարտակի հրամանատար Գոռ Առաքելյանի, վաշտի հրամանատար Գեղամ Եփրեմյանի գլխավորությամբ։

Տարածքը սահմանազատել են նույն վաշտի պարեկներ Հայկ Սուքիասյանը և Հովսեփ Հովսեփյանը։

Պարեկներն ու փրկարարները մի քանի ժամ շարունակ սպասել են, որպեսզի ժամանել Կենտրոն վարչական շրջանի ղեկավարի աշխատակազմից, սակայն աննպատակ է եղել նրանց սպասելը, քանի որ ոչ էլ ժամանել են։

SHAMSHYAN.com-ի թղթակցի հետ զրույցում բնակիչներն ասում էին, որ միայն փրկարարները ու պարեկներն են իրենց ահազանգերին օպերատիվ արձագանքել, իսկ Երևանի քաղաքապետարանից ու Կենտրոնի թաղապետարանից՝ ոչ մի դրական շարժ։

Լուսանկարները՝ Կարեն Գրիգորյանի

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով։
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 54+
54+

Նմանատիպ նյութեր