211652_close_icon
views-count1183 դիտում article-date 21:21 04-05-2024

Ռուսաստանը հետախուզում է հայտարարել Պորոշենկոյի նկատմամբ

ՌԴ-ն հետախուզում է հայտարարվել Ուկրաինայի նախկին նախագահ Պյոտր Պորոշենկոյի նկատմամբ։ Չի նշվում, թե որն է քրեական հետապնդման համար հիմք հանդիսացող հոդվածը։

Նշված է, որ հետախուզվում է 1965 թվականի սեպտեմբերի 26-ին Ուկրաինայի Օդեսայի մարզի Բոլգրադ քաղաքում ծնված Պյոտր Ալեքսեյի Պորոշենկոն։

Պորոշենկոն Ուկրաինայի նախագահի պաշտոնը զբաղեցրել է 2014-2019 թվականներին։

Հիշեցնենք, որ այսօր հայտնի դարձավ, որ ՌԴ ՆԳՆ-ն հետախուզում է հայտարարել Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկիի նկատմամբ։ 

Հետախուզման վերաբերյալ համապատասխան քարտը տեղադրվել է գերատեսչության տվյալների բազայում։

Փաստաթղթում նշված է, որ 1978 թվականի հունվարի 25-ին Կրիվոյ Ռոգում ծնված Վլադիմիր Ալեքսանդրի Զելենսկին հետախուզվում է Ռուսաստանի Դաշնության Քրեական օրենսգրքի հոդվածով, որը, սակայն, նշված չէ։

Նմանատիպ նյութեր