211652_close_icon
views-count988 դիտում article-date 23:11 03-05-2024

«Մինչև վերջ պայքարելու եմ, որ պատասխան տան»․ «Ուրալի» վթարից զոհված Ժոզեֆի ընտանիքը չի հաշտվում որդու կորստի հետ. news.am

Ազոլյանները 3 շաբաթ է՝ ուշքի չեն գալիս տան միակ տղայի՝ Ժոզեֆի մահվան լուրից։ Տան անկյունում միակ որդուց մնացած հուշերի անկյունն է։ Կորստի հետ ընտանիքը չի հաշտվում, վստահ են՝ 4 զոհերը չէին լինի, եթե «Ուրալ»-ը սարքին լիներ, զինծառայողներն էլ սաղավարտ կրեին։



8 ամսվա ծառայող Ժոզեֆն ու իր ծառայակից 3 ընկերները` Արեգ Քերոբյանը, Դավիթ Հակոբյանը, Սլավիկ Վարդանյանը զոհվել են երբ իրենց ու ևս 20 զինծառայողին դիրքերից տեղափոխող «Ուրալ»-ն ընկել է ձորը։ Դեպքը տեղի է ունեցել Մեղրիի Նռնաձոր գյուղի հատվածում։

«Ես որպես զոհվածի մայր խնդրում եմ, որ բոլոր մեղավորներին պատժեն, քանի որ եթե այդպես չանեին, մի մեքենայում 24 զինծառայող չլցնեին, այդպես չէր լինի։ Մեքենան եթե աշխատեր, մարտկոցները աշխատեին, այդպես չէր լինի, իրենք գիտեին, որ մեքենան չի աշխատում, ուղիղ տեղը կանգնած չի եղել, դիքի վրա է կանգնած եղել, որտեղից որ զինվորներին լցրել են մեջն ու միանգամից վայրկյանների ընթացքում իջել ձորը։ Եթե կասկաները դրած լինեին որդիս ողջ կմնար, նրա մարմնին ոչ մի կոտրված չի եղել, միայն գլուխն է 4 տեղով կոտրվել։ Ոչ մի զինվոր չէր զոհվի, եթե գլխարկները դնեին։ Ես մինչև վերջ պայքարելու եմ, որ բոլորը պատասխան տան։ Թող մեր երեխաները վերջին զոհերը լինեն։ Սրանից առաջ էլ 15 զինվորի վառեցին ու մինչև հիմա ոչ մեկ պատասխան չի տալիս, մինչև ե՞րբ են անմեղ երեխաների գլուխն ուտելու»,- NEWS.am-ին պատմում է Ժոզեֆի մայրը՝ Լիլիթ Խաչատրյանը։

Զոհվածի մայրը պահանջում է՝ արդար քննություն, նրա խոսքով՝ ողբերգության մեղավորները պետք է պատասխանատվության կանչվեն։ Ծնողները որդու զոհվելու մասին տեղեկացել են համացանցից, ասում են՝ Պաշտպանության նախարարությունից մինչև հիմա որևէ ներկայացուցիչ իրենց չի այցելել․ «Մահվան մասին ես տանը նստած էի, միամիտ ֆեյսբուքի լուրերն էի նայում, էդպես լուրերը տեսա, սկսեցի ավելի խառնվել, քանի որ մինչև այդ զանգում էի, զանգերիս չէր պատասխանում։ Երբ սկսեցի շատ զանգել, ընկերներից մեկը վերցրեց, ասաց՝ մուրքուր ջան, Ժոզեֆը հեռախոսը կորցրել է, հեսա իջնենք, կտանք իրեն կզանգահարի ձեզ։ Մեզ ասում են, որ մեքենան է անսարք եղել, չի պահել, դրա համար ձորն է ընկել։ Մինչև հիմա մեզ դեռ ոչ մեկ չի այցելել, մեզ ոչինչ չեն ասել, լուրերով եմ տեսել, որ կալանավորել են, ու մեքենան անսարք է եղել»։

Մանրամասները՝ սկզբնաղբյուրում 

Նմանատիպ նյութեր